Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը գրել է․
«Ազատություն քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանին։
Գալստյան Խաչիկը պատերազմից ողջ և առողջ տուն էր վերադարձել։
Ոչ ոք չէր պատկերացնի, որ թուրքի փամփուշտից չխոցված գիտնականին, տարիներ անց կրկին իր անչափահաս որդուց ու կնոջից կանջատեն հայ վախկոտ իշխանականները։
Խաչիկը հաստատ նորից տուն է գալու ու կրկին իր որդու համար հերոս է։ Կամակատար դատավորներ և պատվիրատու քպիստներ ձեր որդիները ամաչում են կամ ամաչելու են խոստովանել որ ձեր զավակներն են»։




