Երկուշաբթի, Հոկտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թող ամեն մարդ աղմկի իր տաղանդի չափով

05/10/2021
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

  ՄԵՐ ՄԵՋ ԱՍԱԾ, ԿԱՄ ԽՈՍՔՍ ԲԱՆՏԵՄ ՔՈՒՆՔԵՐՈՒՄԴ

«Օ՜, ջրվորներ, բահն ուսներիդ

Երևացեք ձեր ստվերով մեր

Սեզակալած անդաստանում» (Հ. Սիրունյան)

***

… Եղավ մի սերունդ, որ հիրավի վերելքն էր, թռիչքն էր խորհրդային, հետխորհրդային ու անկախ Հայաստանի գրական և առհասարակ մշակութային կյանքի։ Նրանք թրծեցին գրական արդեն իսկ կերպավորված ու կոթողված ոճերը, բերեցին, զարգացրեցին համաշխարհային գրականության ճյուղավորումները, և լցվեց, հագեցավ մեր գրականությունը համաշխարհային ընկալումների շնչով, որ ամենակարևորն է, սինթեզվեց մեզանում նորօրյա հայկական ոգով գրի կերպը ձևն ու երանգը արտասահմանյանի հետ։

  Սա առանձին մի նյութ է, որից քաղվածքային, ենթատեքստային նպատակով տեղավորում եմ սկզբում, որպեսզի անդրադառնամ նոր, անդեմ, անհայրենիք, իբրև թե շարունակողներին։ 21-դարասկզբի եզակի դասականներից հետո անկումը մտքի, գրական ճաշակի մասամբ հանգեց, փչվեց։ Ինչու՞։ Որովհետև ի հարկէ և անհարկի եկան  անծագում մոլագարներ, ովքեր լինելով, մեղմ ասած, անտաղանդ և չունենալով գրելու թեկուզ աղոտ, թեկուզ խամրած մի կայծ և հրապուրվելով օտար հեղինակների մի երկու համարձակ, բայց մեզանում չմարսվող գործերով՝ որոշեցին ընթերցողից դառնալ գրող։ Բայց անտաղանդությունն ինչպե՞ս թաքցնել և հրամցնել հասարակությանը, որ պես նոր ծնվող «աս» գործեր։ Ահա մի քանիսը փորձեցին քողարկել իրենց ընդամենը իրար տակ գրված ու առօրյա տողերը հղկում պահանջող «վեռլիբր»-ի տակ։ Մի քանիսը չկարողանալով ստեղծել գեղարվեստական լեզու, պատկեր և լեզվաոճական ըմբռնում՝ սկսեցին գրել կենցաղային անհեթեթություններ՝ ողողված ամենալպիրշ ու նյարդային հայհոյանքներով։ Մի քանիսն ընտրեցին իրենց բնույթին համահունչ՝ սեռագար և սեռավետ պատումի անբովանդակ մի ձև՝ համարելով, որ չպետք է վախենալ օրհասական թեմայի արծարծումից։ Եղան նաև մարդիկ, որոնք շաղախեցին այս և մի շարք այլ աղտեղություններ իրենց գործերում և հանդգնեցին կոչվել գրող, բանաստեղծ, դրամատուրգ և էլ Աստված գիտե թե ինչ…

   Սարսափելին աստառն է. այս կույտին գովաբանում է, ծափահարում է, ոգևորում է գոռոցով ու թախանձագին կաղկանձ-կլանչով գրականագիտական փլավքամիչով անցած դուրսպրծուկների մի նեղմիտ դասակ։ Այդ նրանք են, ովքեր անկարողությամբ և հարգանքի չհասնելու արդյունքում, զինվում են անբավությամբ և սկսում են վարկաբեկել իրենցից գործունյա, իրենց իսկ կրթած, իրենցից ավագ, բայց ավելի դալար մտքի տեր մարդկանց։ Այդ նրանք են, որ փառաբանում են իրենց ընկերների՝ սեռաքաղցությամբ աչքի ընկնողների իբրև թե մոդեռնիստական, բայց իրականում անդեմ ու անազգ գրվածքները, որոնք ամենաանտանելի լեզվով ու նկարագրությամբ աղավաղում են հայ գրականության ջրամբարը, ինչպես թույնի չափաբաժինը ոռոգող ջրին։ Այդ նրանք են կապից բաց թողնում հոմոսեքսուալիստական ոգով այլասեռություն քարոզողներին, «sms»-ի մակարդակի պատմվածք գրողներինև և այլն։  Բայց ավերիչ է մեկ այլ  ամբարտավան վարմունք ևս. նրանք ատում են անվանի գրականագետներին ու գրողներին, փորձում են թուլացնել ու անվանարկել ինչպես դասական, այնպես էլ դասականության միտվող անունների։ Նրանք են, որ հոխորտում են աջ ու ձախ, թե Չարենցը «շեղված» էր, թե, Սևակը անռիթմ տողեր է կապել, թե Սահյանը պարզունակ է, թե Շիրազն անկիրթ է, Մաթևոսյանը գեղջուկ է, դե իսկ նոր շրջանի մեծ գրողներին, որոնց գուցե և հանդիպած կլինեն՝ թշնամաբար անիծում են։

   Ո՜վ մժղուկներ, դուք, որ մեծերին ստորադասելով եք փորձում թռչկոտել, ասեմ, որպես ի գիտություն. ձեր անկանոն ցատկոտելը նրանց անվանը չնչին քոր էլ չի պատճառի, բայց այ դուք կքշվեք փոքրիկ զեփյուռից անգամ։

   Որպես արդարության առհավատչյա ասեմ, որ գրականության կամ արվեստում առհասարակ, դեմ եմ սահմանափակումներին, բայց որևէ համարձակ քայլ անելու համար տասնյակ փորձեր են պետք, քանզի անտաղանդ խզբզումները եղծում ու թքում են արվեստի հոգու մեջ։ Ամեն բան թող արվի, բայց միայն տաղանդով, մնացյալ թափթփուկներին, ովքեր պոռոտախոս պդում են, թե շուտ ծնվեին Չարենց, Թումանյան, կամ նվազագույնը Դաշտենց կլինեին, դեմ եմ, դեմ եմ, երիցս դեմ եմ։

   Թող չբուսնեն հայհոյախառն գռեհկաբանություններ, անկողնային բաց ու թափանց, առօրյա նկարագրողներ, միասեռականության քարոզներով  զբաղվող  անդեմներ և վերջում սրանց  Տիր աստծո չոքերին դասող իբրև թե գրականագետներ, որոնք կարդում են իրենց այդ ընկերներին՝ հրճվում, տենդոտվում ու փառաբանում երկուստեք. գրող-ծափահարող։
Հ. Գ. Գրին պետք է սահմռկեցնող լրջությամբ մոտենալ, «եղբա’րք», և ձգտեք, տանջվեք ձեր ուղու համար, ձեր ձեռագրի համար և եթե դիմանաք և հարմարվեք գրական կեցությանը, խնդրեմ, փորձեք նորամուծություններ անել, գուցե հաջողվի։ Բայց չկայանալով հանդերձ փորձել ստորացնել մյուսներին, և գրել չկարողանալու արդյունքում «քֆուրներով» սևացնել թուղթը, ներկայանալ իբրև մի նոր, մյուսներին՝ անկիրթներին անհասու մի ժանրի կրող, և դեռ մի բան էլ բղավե՞լ, հոխորտա՞լ չողջունող ողջամիտներին… Տղաներ և աղջիկներ, որ գրականության մեջ դեռ չեք դարձել կին-տղամարդ, ասում եմ ձեզ. տողադարձ եղեք, գրադարձ եղեք, գրական հոգեդարձ եղեք։

Վերջում, ինչպես հայրս էր ասում (ձերպեսներին), ամեն մարդ թող աղմկի իր տաղանդի չափով…

Հայկ ՍԻՐՈՒՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեկնարկել է ՀՀ ՄԻՊ-ի այցը Իտալիա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակության կազմում

Հաջորդ գրառումը

Ջրականից եւս 2 հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ժողովրդի վստահությունը կորցրած իշխանությունների ակնհայտ բռնաճնշումները վաղ թե ուշ հասնելու են բոլորին. «Մեր ձևով»

20/10/2025
Հրապարակախոսություն

Ու սա 2026 թվականին ուզում են կրկնել համապետական մասշտաբով, որ հետ գան ու վերսկսեն իրենց թալանը. Ռուբինյան

20/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Միրզոյանի խոսքերը ցույց են տալիս, որ հայկական դիվանագիտությունը հերթական անգամ գործել է ոչ թե որպես նախաձեռնող և օրակարգ ձևավորող կողմ, այլ՝ արձագանքող ու պաշտպանվող պետություն

19/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025
Հաջորդ գրառումը

Ջրականից եւս 2 հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Այս տեսարանները գյումրեցիների վրա մարդ բերել էին, վախեցնելու գործիքակազմ, բայց գյումրեցիներին վախեցնել հնարավոր չէ. Մխիթարյան

20/10/2025

Այս ամենը ոչ այլ ինչ է, քան վախի տարածում։ Փորձում են մարդկանց էմոցիոնալ առումով կոտրել, ցույց տալ ոստիկաանապետության ներկայությունը, լրագրողների...

ԿարդալDetails

Անժամկետ գործադուլ ենք հայտարարում. մեր ձայնն ենք բարձրացնելու, պահենք մեր քաղաքապետին. Գյումրիի փոխքաղաքապետ

20/10/2025

ՔՊ-ն այդպես էլ չմարսեց այդ պարտությունը և ամեն գնով փորձելու է զավթել Գյումրին. Մհեր Մելքոնյան

20/10/2025

Տեսանյութ. «Մասկի շոու». ուժայինները Վարդան Ղուկասյանին շենքից հանել են՝ ջարդելով հետնամուտքերից մեկի դուռը և առևանագել

20/10/2025

Ոչ ոք չի կարող ասել՝ Ղուկասյանը կաշառք վերցրել է, թե ոչ, բայց անմեղության կանխավարկածը ոտնահարվում է ՔՊ-ի կողմից. պատգամավոր

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական