Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան նկատել է, որ ՔՊ-ի կողմից առաջադրված ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանի «որևէ դեպքում ՄԻՊ-ը չպետք է ընկալվի որպես պետությունից օտարացած և պետության դեմ պայքարի դուրս ելած մարմին» արտահայտությունը վերցված է Արման Թաթոյանի՝ 2016 թվականի ելույթից։
Էլիբեգավան ֆեյսուքյան իր էջում գրել է. «բոժը, Թաթոյանը ունի ժամանակի մեքենա ու 2016-ին գողացել ա ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուի 2022-ի ելույթի տեքստը»։