Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դու ի՞նչ գիտես թուրքի սպառնանքի տակ նվաղող գիշերվա ծանրությունը, այ տոհմական շուն

24/05/2021
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

    Հետևում եմ լրահոսին և ապշում՝ տխրելով ապշում, ապշելով նյարդայնանում, ու ջղայինությունից կորցնում ափերս։ Բարկանում եմ, որպես հայ, Հայաստանում ապրող հայ, որի համար կյանքն արժեք չունի այս քարե մատնոցից դուրս։ Աստված իմ, էս ովքե՞ր եկան իշխանության, էս ովքե՞ր հեծյալները հայկական ազնիվ աշխետի. Լա-մուկ-ներ։ Մարդիկ, որոնք չբւնեն անցյալ, ծագում, հայրենիք, և նույնիսկ գաղափար, թե ինչի՞ համար են կրում կոստյում արխալուխի փոխարեն։ Թե քարտեզին մերօրյա եռաչափ ֆորմատով հայացք գցենք՝ կտեսնենք դահճի դանակը սահմանային գյուղերի բկին հակած մի դրվագ, իսկ կենցաղային աչքով թե նայենք, իսկույն կազդվենք, կդառնանք քնահարամ. Իրավացիորեն տագնապող գյուղացիներ, սահմանին կիսաձեռնամարտի բռնվող զինվորականներ և ճզմվող հայրենիք։ Այս ամենին Երևանում ճեմող մի պաշտոնյա, ասում է, թե բա մերոնք էլ իրենց են «հարվածում»։ Դու ի՞նչ գիտես թուրքի սպառնանքի տակ նվաղող գիշերվա ծանրությունը, այ տոհմական շուն, որ մեն-միայն գորգերով սենյակներ ես տեսել։ Մարդիկ առանց պետության հովանավորության (մենք պետություն ենք, չէ՞) բանակցում են սահմանին, գյուղացիներից կով ու ձի ու էլ ինչ ասես թալանում են, սպառնում, կրակում, դու ինչի՞ց ես տեղյակ։ Ախր կարելի է համեստորեն լռել գոնե, ոչ թե հոխորտալ։ Մի՞թե բակային կռիվ-կռիվ է, որ մինուս-պլյուս եք անում։

   Էս ի՞նչ անեծք էր, որ ձեր կերպարանքով հայտնվեց սելավից հետո։ Ձեր գնալն էլ մի երկար ժամանակ չի օգնի վերականգնվել, ինչպես պղծած վանքին է դադար պետք։ Իսկ այն խեղաթյուրող «շունբազը», որ ձեր տերն է (ինչպես դուք եք անվանում լրագրողներին), և որ խմորում է մի նոր հունցք, որից, իհարկե մեր նախագահը պիտի բուրգերներ սարքի, կուլ չի գնա, այս անգամ կուլ չի գնա։

Հայկ ՍԻՐՈՒՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ-ին սպառնում են համաճարակը, ահաբեկչությունն ու կիբեռզենքը․ ԱՄՆ պաշտպանության նախարար

Հաջորդ գրառումը

Պեսկովը` Պուտինի ու Բայդենի հանդիպման հիմնական նպատակի մասին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Իշխանության կողմից ՍամվելԿարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելը քաղաքական հետապնդում ու ճնշում է

18/06/2025
Հրապարակախոսություն

Հայաստանի կառավարությունը հղում է ազդակներ, որոնք վանող են և հարվածում են պետության ներդրումային և գործընկերային իմիջին

18/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատմությանը արժանի ապագան չի սկսվում Անկարայում. Վարդան Օսկանյան

18/06/2025
Հրապարակախոսություն

Հարվածելով Սամվել Կարապետյանին՝ Նիկոլը մեծ ծառայություն է մատուցում Ալիևին

18/06/2025
Հաջորդ գրառումը

Պեսկովը` Պուտինի ու Բայդենի հանդիպման հիմնական նպատակի մասին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Եվ ոչինչ, որ հայրենիքը մաս-մաս հանձնվում է…կարևորը, որ ծափ տվողներ դեռ կան. Տարոն Սիմոնյան

18/06/2025

Իրավաբան Տարոն Սիմոնյանը գրում է. «Այդպես լավ չի ․․․ ասա․ ես եմ էս երկրում օրենսդրության աղբյուրն էլ, կանոնական իրավունքի աղբյուրն...

ԿարդալDetails

«Պիցցա Տաշիրում» ստուգումներ են. 2 մասնաճյուղ փակվել է

18/06/2025

Ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. Լարիսա Ալավերդյան

18/06/2025

Սպասում ենք Սամվել Կարապետյանի բոլոր աջակիցներին

18/06/2025

ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամով տուգանել է ՀԷՑ-ին

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական