Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դատախազության քայլերը բավարար չեն․քրեականի պետը հանրային ճնշման արդյունքում է ձերբակալվել

03/06/2023
- Իրավունք, Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի կարծիքով՝ եթե Տավուշի մարզի քրեականի պետի աղմկահարույց միջադեպը հանրային հնչեղություն չստանար, տեսանյութ չհրապարակվեր, աղմուկ չբարձրանար, ապա այն դատախազության ուշադրության կենտրոնում չէր հայտնվի։ Նման տեսակետ իրավապաշտպանն «Ազգ»-ի հետ զրույցում է հայտնում ու հավելում՝ եթե հանրային ճնշում չլիներ, ապա, գուցե, տվյալ անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցված կլիներ, դեպքն էլ կանցներ, կգնար։

Միջադեպը, հիշեցնենք, մոտ մեկ ամիս առաջ էր տեղի ունեցել։ Ոստիկանության Տավուշի մարզի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը ծեծել էր անչափահաս երիտասարդի։

Քնչական կոմիտեի փոխանցմամբ՝ Արսեն Ղայթմազյանը ձերբակալվել է:

Իրավապաշտպանը նկատում է, որ շատ այլ դեպքերում բռնությունը ֆիքսած տեսանյութեր չեն լինում, կամ դրանք լրատվամիջոցներով չեն տարածվում, կամ էլ մարդիկ վախենում կամ խուսափում են դրա մասին բարձրաձայնել։ «Այդ պարագայում պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի, եւ դա դատախազության գործառույթների շրջանակում է։ Այս դեպքը, միանշանակ, դրանց թվին է դասվում, երբ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան իրեն թույլ է տալիս բռունցքներ կիրառել մարդու, տվյալ դեպքում՝ անչափահասի նկատմամբ, ինչը ծանրացուցիչ հանգամանք է»,- մեկնաբանում է Հովհաննիսյանը։

Նա այն  համոզմանն է, որ դատախազությունը 2 ամիս գրեթե ոչինչ չի արել, բավական հանգիստ նստել, նայել է, թե ինչպես է քրեական հետապնդումը կասեցվում։ Դատախազության իրականացրած քայլերը բավարար չի համարում։

«Ծառայողական քննության հետ կապված՝ ամբողջական պատկերը չունենք, քանի որ այդ ժամանակահատվածում, կարծես թե, ժամանակավորապես դադարեցվել են տվյալ ոստիկանի աշխատանքային պարտականությունները։ Բայց տվյալ ոստիկանին համակարգից հեռացնելու մասով որեւէ քայլ չի ձեռնարկվել։ Այսինքն՝ սա ոչ թե դատախազության գործունեության, այլ հանրային ճնշման արդյունք է»,- ընդգծում է մեր զրուցակիցը։

Իրավապաշտպանի խոսքով՝ ոստիկանության շարքերում մշտապես կարող են մարդիկ լինել, որ չարաշահում են պաշտոնեական դիրքը, բռնության ու անգամ քրեական ենթամշակույթի էլեմենտներ ունեն աշխատելաոճում։ Նրա համոզմամբ՝ համակարգի ու պետության ամբողջական դեմքը երեւում է այն ժամանակ, երբ ցանկացած բռնության ու օրինազանցության դրսեւորման պարագայում հստակ գնահատական ու պատժելիություն է լինում։ «Դա հստակ ուղերձ է նաեւ համակարգի մյուս աշխատակիցներին, որ ոստիկանության մեջ նմանատիպ բարքերն անընդունելի են։ Ինչու ոչ, նաեւ հասարակությանն  է այդ ուղերձն ուղղվում։ Եթե տեսնում ենք՝ պետությունը նման դեպքերում բավարար կամք չի ցուցաբերում՝ արմատախիլ անելու ամենաթողությունը, բռնությունն ու լկտիությունը, ապա կարող ենք ասել, որ պետությունը բավարար քայլեր չի ձեռնարկում ոստիկանության բարեփոխումների համար»,- ամփոփում է Հովհաննիսյանը։

Սեւակ Վարդումյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանցի զինծառայողները ահաբեկում են սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին, ԱԹՍ-ներ կիրառում համայնքների օդային տարածքներում․ ՄԻՊ զեկույց

Հաջորդ գրառումը

Եթե որևէ բնակավայրի մի մասը բնակեցված է ինչ-որ ազգի ներկայացուցիչներով, ավտոմատ չի ենթադրում, որ նշված տարածքը պատկանում է այդ ազգը ներկայացնող պետությանը. Թաթոյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Իրավունք

Ստալինյան ժամանակներում էլ էին մարդկանց «մեղավոր» հռչակում՝ դեռ դատարան չհասած. պարզապես պետք էր համատարած վախի մթնոլորտ ստեղծել

16/04/2026
Հաջորդ գրառումը

Եթե որևէ բնակավայրի մի մասը բնակեցված է ինչ-որ ազգի ներկայացուցիչներով, ավտոմատ չի ենթադրում, որ նշված տարածքը պատկանում է այդ ազգը ներկայացնող պետությանը. Թաթոյան

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական