Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գովազդից չհասկացողներն ինքնագովազվում են

16/11/2023
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լատինական Ամերիկայում ժամանակին կար մի արյունարբու բռնապետ` Տրուխիլիո անունով, որը տարատեսակ բռնություններին, մարդկանց առևանգելու, բիզնեսներ խլելու գործին զուգահեռ՝ որոշել էր զբաղվել գործարարությամբ։

Դիկտատորը գնեց երկրում գործող,  գոյությունը հազիվ  քարշ տվող, մետաղական ցանցերի սնանկացած մի արտադրամաս։

Մետաղական ցանցերը պահանջարկ չունեին, որովհետև գերխոնավ արևադարձային կլիմայի պայմաններում դրանք շատ արագ ժանգոտվում և փչանում էին։ Մարդիկ էլ արագ փչացող ցանցեր չէին գնում. արտադրամասն անխուսափելիորեն  սնանկացավ։

Իրավիճակը փոխվեց, երբ դիկտատորը գնեց արտադրամասը և հրապարակեց մի որոշում, ըստ որի՝ բոլոր տնտեսվարողները պետք է  ցանկապատեին սեփական հողակտորները։ Հազարավոր գյուղացիներ ընդվզեցին, բայց դիկտատորի բանդաները սկսեցին պարզապես սպանել դժգոհներին։ Մոտ մեկ տարի անց դիկտատորը նոր որոշում կայացրեց, որով պարտադրվում էր սպիտակ յուղաներկով ներկել արդեն տեղադրված ցանկապատերը։

Ինչո՞ւ:

Որովհետև այդ ընթացքում դիկտատորը խլել էր լաքերի ու ներկերի  գործարանը, և այն սկսեց միլիոնավոր դոլարներ «վաստակել»։

Մեկ տարի անց դիկտատորը հրամայեց արդեն ներկված սպիտակ ցանցերը ներկել կանաչ գույնով։ Իմիջիայլոց, պատմածս հեքիաթ չէ, իրականում տեղի է ունեցել Դոմինիկյան Հանրապետություն կոչված երկրում։ Որոշ թերահավատներ կարող են հակադարձել, թե Լատինական Ամերիկան է, սա վաղուցվա պատմություն է։ Ես էլ կարող էիայդպես  մտածել, եթե օրեր առաջ դժբախտաբար չծանոթանայի Երևանի քաղաքապետի հրամանով քաղաքային արտաքին գովազդի բնագավառում կատարվելիք ռեֆորմին, որը բացառիկ նմանությամբ հիշեցնում է լատինամերիկյան վերոնշյալ պատմությունը։

Ի՞նչ են նախատեսում այդ փոփոխությունները

Բազմաթիվ կետեր, դրույթներ կան, որոնք վիճելի չեն, բայց միաժամանակ  կան իրապես հիմարություններ, չհասկացված ձևակերպումներ, անսքող վնասարարություններ, որոնց բովանդակության վերաբերյալ  մի քանի դրույթ կառանձնացնեմ։

Մասնավորապես նախատեսվում է՝

1.արգելել վազող տողով էլեկտրոնային վահանակները

2.արգելել ուղղահայաց դասավորությամբ գովազդները

3.արգելել ինքնակպչուն նյութերից գովազդը

4.արգելել լուսավորված վահանակները

5.արգելել նեոնային լույսերը

6.գովազդի տեքստը պարտադիր պետք է լինի ծավալային տառերով։

7.գովազդը կարող է արտոնվել, եթե այն տեղակայվելու է տարածքի ապակուց 60 սմ խորության վրա։

Վարդան Ղուկասյանի օգնությամբ քաղաքապետարանը զբաղեցրած պաշտոնատար անձանց եմ ուղղում հետևյալ հարցերը։

1.Եթե առաջարկվող փոփոխությունները վատթարացնելու են տնտեսվարողների վիճակը և փաստացի ստիպելու են նրանց ջուրը նետել ժամանակին արած ծախսերը, մանավանդ որ դրանք կատարվել են քաղաքապետարանի արտոնությամբ, համաձայնեցված դիզայնով և  լուծումներով, ապա ո՞վ պետք է փոխհատուցի տնտեսվարողների կորուստները:

2.Նեոնային լույսերով, վազող տողերով վահանակներով, ուղղաձիգ դասավորությամբ գովազդներն արգելող անձիք տեղյա՞կ են, որ Նյու Յորքում կա time square հրապարակ, որտեղ գովազդը բացառապես իրենց արգելած տեսակներով է կահավորված:

3.Հանրային քննարկում եղե՞լ է առաջարկվող փոփոխությունների մասով, թե էլի անհայտ շահագրգիռ քաղաքացիներ են դրան մասնակցել:

4.Միայն ծավալային տառերով գովազդ ստեղծելու բացառիկ միտքը ո՞ր օլիգարխիան կամ օլիգարխն է հղացել։

4.Սեփական տարածքում 60 սմ խորության վրա տեղակայված գովազդն ինչո՞ւ է համարվել արտաքին գովազդ: Ո՞վ է այդ «խելացին», որը դեռ չի հասկանում արտաքին և ներքին տեղակայման տարբերությունը:

Որպես վերջաբան։

Բոլոր տնտեսվարողներին խորհուրդ եմ տալիս չշտապել և չգնալ ինքնավնասման ճանապարհով։ Բոլորին առաջարկում եմ ինքնակազմակերպվել և ստիպել քաղաքապետարանի համապատասխան կառույցներին քննարկել վիճահարույց այս որոշումը։

Բոլորին հիշեցնում եմ, որ ընդամենը օրեր առաջ Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի պատերը դեղին յուղաներկով ծածկելու փաստով մեր բողոքի արդյունքում գրանցված անճաշակ ներկապատումը վերացվեց՝ ի շահ քաղաքի և քաղաքացու։

Հրայր Կամենդատյան, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վաշինգտոնն ակնարկել է Բաքվին, որ երկկողմ հարաբերությունների կարգավորում չի լինի, քանի դեռ առաջընթաց չի գրանցվել Հայաստանի հետ խաղաղության բանակցություններում

Հաջորդ գրառումը

Հնդկաստանը 150 հազար միավոր նռնակ կմատակարարի Հայաստանին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հրապարակախոսություն

«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին!» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին. Սուրեն Սուրենյանց

14/04/2026
Հրապարակախոսություն

Գոհարը նորածին երեխայի մայր է. Սա այլևս իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական ընդդիմախոսներին դաժանությամբ լռեցնելու ամոթալի փորձ. Ամստերդամ

14/04/2026
Հաջորդ գրառումը

Հնդկաստանը 150 հազար միավոր նռնակ կմատակարարի Հայաստանին

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Աղերսում եմ պաշտոնից հեռացնել և կարգալույծ անել եկեղեցում սարկավագին ծեծի ենթարկած Անուշավան եպիսկոպոսին. Սամվել դպիր Գրիգորյան

17/04/2026

Աղերսագիր՝ Վեհափառ հայրապետին. Կարգալույծ անել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տեսուչ Անուշավան եպիսկոպոսին։ Վեհափառ Տեր, Աղերսում եմ պաշտոնից հեռացնել և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական