Ես կարծում եմ՝ պատվելի Բագրատ Սրբազանը փորձառու գործիչ է ու առնվազն գիտակցում է, որ 96 ժամվա ընթացքում Փաշինյանն ինքնակամ չի հեռանալու կամ ԱԺ-ն իմպիչմենթ չի իրականացնելու: Բայց Սրբազանը քաղաքական լուծում առաջարկեց, ինչի հետևանքով ընդդիմությունն անելիք չի ունենալու խորհրդարանում: Իմպիչմենթի գործընթացի առնվազն տեսանելի ձախողումից հետո առաջանալու է ընդդիմադիր մանդատները վայր դնելու պահանջ:
Հենց այդ ժամանակ սկսվելու է իրական քաղաքականությունը, որի իրացման դեպքում ճանապարհ է բացվելու արտահերթ ընտրությունների համար:
Ցանկացած պարագայում, գնդակն արդեն խորհրդարանական ընդդիմության դաշտում է:
Քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանց