Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքում ծաղրական գրառում է արել՝ ուղղված Արման Թաթոյանին. «Քաղաքացիական պայամանագիրը» կոչ է արել իր կողմնակիցներին Գյումրու ավագանու ընտրություններին քվեարկելուց հետո թիթեռ նկարել և ուղարկել Արման Թաթոյանին՝ որոշելու լավագույն թիթեռի նկարը: Այս կերպ ՔՊ-ն փորձ է արել հեռու պահել Արման Թաթոյանին հանրային մթնոլորտը մխտռելու էժանագին փորձերից»։
Նշենք, որ Արայիկ Հարությունյանը նկատի է ունեցել ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հետևյալ գրառումը.
Արդեն բազմաթիվ հրապարակումներ կան, որ ՔՊ-ն վաղը՝ Գյումրու ավագանու ընտրությունների քվեարկության օրը, մարդկանց հրահանգել է նկարել իրենց քվեաթերթիկները՝ որպես ապացույց, որ ընտրել են իշխանությանը։
Այս արարքի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն: Այսինքն՝ սա հանցանք է:
ՔՊ-ն ձեզ դրդում է հանցագործության, և խնդրում եմ, նման բան որևէ պարագայում չանել:
Նկատի ունեցեք, որ քվեարկությունը Սահմանադրությամբ և միջազգայնորեն երաշխավորված գաղտնի է, նման բան որևէ պարագայում չի կարելի անել: Որևէ մեկը չի կարող իմանալ, թե ում օգտին եք քվեարկել. դա գաղտնի է: