RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն արձագանքել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակելու որոշումը:
«Նեղացկոտ էֆենդին արգելել է «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի հեռարձակումը Հայաստանում։ Նա իշխանության էր գալիս «խոսքի ավելի մեծ ազատություն» կարգախոսներով. խոսքի ազատությունն ավելի քչացել է:
Եվ Ղարաբաղի հարցում էլ այն չստացվեց: Բոլոր ազատասերներն իշխանության գալուց հետո ինչո՞ւ է պարզվում, որ բռնապետներ են ու նեղացած մարդիկ։ Առեղծված է», – թելեգրամյան ալիքում գրել է Սիմոնյանը: