Վերլուծաբան Սուրեն Սուրանյանցն ասում է․ «ՀԱԿՊ-ից Հայաստանի դուրս գալու որոշմանն աջակցելու մասին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջեյմս Հիպիի հայտարարությունը վկայում է այն մասին, որ Արևմուտքը ցանկանում է Հայաստանը վերածել երկրորդ Ուկրաինայի»։
Global Info կայքի հաղորդմամբ՝ փորձագետը հավելել է. «Հայաստանի ճակատագիրը և այդ երկրի կործանումն Արևմուտքի համար ոչ մի նշանակություն չունեն։ Արևմուտքի համար կարևորը Իրանի և Ռուսաստանի թուլացումն է»։
Ուկրաինայի պատերազմում իրավիճակն այնքան է բարդացել, որ հայտարարվում է երկու կողմից օրական մինչև 900 զոհի մասին։
Ցավալի է, որ հարյուր հազարավոր անմեղ մարդիկ զոհ են գնում ուկրաինացի առաջնորդների քաղաքական տակտի բացակայությանը և ՆԱՏՕ-ի ու Արևմուտքի քաղաքական նպատակներին։