Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Արցախում հաց են թխում թավաների մեջ, որովհետև հացի հերթերը չեն վերահսկվում

Արցախցի Արշակ Աբրահամյանը հրապարակել է թավաների մեջ թխվող հացի լուսանկար և գրել, թե ինչու շատերը խուսափում են հացի հերթ կանգնելուց ու նախընտրում եղած ալյուրով տանը հաց թխել։

«Ստեփանակերտի բնակարաններում թավաների մեջ այս տարբերակով ենք փորձում լուծել հացի խնդիրը, որովհետև փռերի մոտ հերթերը և ցուցակները բացարձակ չեն վերահսկվումայնտեղ բարդակ վիճակ է և ավելի լավ է չգնալ ։

Բայց ես առավել քան վստահ եմ, որ այս օրերն էլ են անցնելու»,- գրել է Արշակը։