Շաբաթ, Նոյեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի ներկայացուցչությունում լրագրողների իրավունքները ոտնահարվել են. հայտարարություն

21/10/2023
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել Արցախի ներկայացուցչությունում լրագրողների հանդեպ իրականացված ճնշումների վերաբերյալ։

 Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

 «Հոկտեմբերի 20-ին Երևանում՝ ԼՂՀ ներկայացուցչության շենքում, Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների ակցիայի ժամանակ խոչընդոտվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքը։

 Մասնավորապես՝ երբ վերջիններս փորձել են հարցեր ուղղել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին, նրան շրջապատած անձինք հայհոյել ու անհարգալից վերաբերմունք են դրսևորել իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողների նկատմամբ։ Համացանցում տարածված տեսանյութերում նաև պարզորոշ երևում է, թե ինչպես «5-րդ ալիք» հեռուստաընկերության թղթակից Արփի Սուքիասյանից փորձել են խլել հեռախոսը, որով նա տեսանկարահանում էր, կամ՝ ինչպես է Սամվել Շահրամանյանը հրում «Factor.am» կայքի լրագրող Արփի Հակոբյանի՝ միկրոֆոն պարզած ձեռքը։

 Խոչընդոտումներ են եղել նաև ոստիկանության աշխատակիցների կողմից։

 Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, քաջ գիտակցելով Արցախից տեղահանված անձանց ծանր հոգեվիճակը և գերլարվածությունը, այնուամենայնիվ, համոզմունք ենք հայտնում, որ ստեղծված ծայրահեղ բարդ պայմաններում յուրաքանչյուր ոք պարտավոր է չկորցնել ինքնատիրապետումը և իր վարքագծով էլ ավելի չսրել իրավիճակը։

Այս տեսանկյունից առավել անընդունելի և դատապարտելի են Արցախի ներկայացուցչությունում տեղի ունեցած միջադեպերը՝ զուգորդված հայհոյախոսությամբ և լրագրողների ու օպերատորների հանդեպ ճնշումներով։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք․ իրավապահ մարմիններից՝ բացահայտել ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ապօրինի գործողություններ կատարած անձանց և պատասխանատվության ենթարկել, Երևան տեղափոխված Արցախի իշխանության ներկայացուցիչներից՝ ցանկացած հավաք կազմակերպելիս, ինչպես նաև ինքնաբուխ ակցիաների ժամանակ պատասխանատու վերաբերմունք դրսևորել իրավիճակը կառավարելի պահելու և ընդհարումները բացառելու հարցում, թույլ չտալ լրագրողների իրավունքների խախտումներ, կարևորել լրատվամիջոցների ազատությունն ու աշխատանքը, որն ուղղված է հասարակությանը, այդ թվում՝ տեղահանված արցախցիներին տեղեկատվությամբ ապահովելուն։

 ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

 ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

 ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

 ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

 ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

 «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

 «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

 ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ «ՖԵՄԻԴԱ» ՀԿ»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ճանապարհաշինարարները մարդու կմախք են հայտնաբերվել

Հաջորդ գրառումը

Արցախի ներկայացուցչության շենքի դիմաց կատարված խուլիգանության, բռնության գործադրման կասկածանքով 10 անձ է ձերբակալվել. ՔԿ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Լիդյայի տեսակցությունները սահմանափակելը նշանակում է նպատակային մեկուսացում՝ նրան արտաքին աշխարհից կտրելու, ճնշելու համար. Թաթոյան

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը պատրաստ է գնալ միայն Բաքվից «կանաչ լույս» ստանալու դեպքում. վերլուծություն

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ոչ թե արձանագրում է հանրային կամքը, այլ սեփական իշխանական շահը ներկայացնում է որպես հանրային կամքի արտահայտություն և վերջ. վերլուծություն

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի «ապաշխարության» մասին շեշտադրումներն ավելի շատ քաղաքական հնարք են, քան՝ ինքնաքննադատություն. վերլուծություն

20/11/2025
Հաջորդ գրառումը

Արցախի ներկայացուցչության շենքի դիմաց կատարված խուլիգանության, բռնության գործադրման կասկածանքով 10 անձ է ձերբակալվել. ՔԿ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական