Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աննա Հակոբյանը Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիք է, ավելի ճիշտ՝ դավաճանի ու աղետի ուրվական

08/07/2022
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրել է.

Պարզվում է` Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն էլ է այցելել Սյունիք՝ Ներքին Հանդ, որտեղ էի նախօրեին։ Ենթադրելի էր, որ թշնամու հենակետից 500 մետր հեռավորության վրա գտնվող համայնքի դարդ ու ցավից կհարցնի, բայց, ըստ իրեն, կանայք ցանկացել են էքսկուրսիա գալ Երեւան, նա էլ որոշել է Գառնի-Գեղարդ նրանց տանել։

Լու՞րջ։ Երեկ էինք այնտեղ, Ներքին Հանդի բնակիչների հետ էինք խոսում։ Մտահոգություններն այլ էին՝ գյուղի գլխին թուրքն է նստած, հազար ու մի հարցեր (մի մասն էլ, ի հեճուկս թշնամու, չեմ բարձրաձայնում)։ Նիկոլի տիկինը Ներքին Հանդ այցելելիս լավ կաներ մի հատ մտահոգվեր, թե ինչպես գյուղի ողջ տարածքի գլխին թշնամին եկավ հայտնվեց այս տարվա փետրվարի վերջին, մարտի առաջին օրերին ու հիմա վերահսկում է մեր դիրքերը, գյուղը, ճանապարհը։ Իսկ իր ամուսինը, պաշտպանության նախարարը հերքում են այդ փաստը (լուսանկարը դնում եմ, որ մի հատ նայի)։

Լուսանկարում նույն Ներքին Հանդի մարդիկ են, նաեւ կանայք, որոնցից մեկ-երկուսին տեսա իր հետ խմբանկարում։ Նրանք, իրո՞ք, ամենաշատն ուզում են երեւանյան տեսարժան վայրեր այցելել, թե՞ մտածում են անվտանգության մասին։ Իսկ Սոսիների պուրակի մասին Աննա Հակոբյանն իր էջում պատմություն գրելուց լավ կաներ ոչ թե երկար հեքիաթ պատմեր, այլ արձանագրեր, որ 30 տարի այդ պուրակն ամբողջությամբ Հայաստան պետության մաս էր, մեկ ամբողջություն, մեկ ընդհանուր արգելավայր, որի մի մասն իր ամուսնու ստորագրությամբ, դրանից հետո արդեն կապիտուլացիոն հայտարարության ստորագրումից մեկ ամիս անց, 2020 թվականի դեկտեմբերի 18-ի գաղտնի փաստաթղթով հանձնեց թշնամուն (փաստաթղթի գոյության մասին նրա ամուսինը մեկ տարի լռում էր, ստում էր ու միայն հետո ստիպված ընդունեց փաստը, որ պատերազմն ավարտվել էր, զինադադար էր, ավելի ուշ էլի տվեց Հայրենիքից)։

Երեկ Ներքին Հանդ այցելելիս սիրտ չունեինք Սոսիների պուրակ այցելելու, ժամանակ չունեինք, մտահոգություններս անվտանգությունն էր, դիրքերը։ Բայց որ Աննա Հակոբյանը Ներքին Հանդ գնալիս առաջինը շտապել է Սոսիների պուրակ, պետք է հիշի, որ այս անգամ նրանից առաջ այստեղ է շտապել Մեհրիբան Ալիեւան։ Դեռ 2021 թվականի ապրիլի 26-ին է եղել այնտեղ։ Չգիտեմ, Աննային հրավիրե՞լ էր նույն պուրակ, բայց Ալիեւի տիկնոջը Նիկոլի տիկինը Շուշի հրավիրել էր թեյ խմելու։ Ողբերգական ավարտը բոլորին է հայտնի։

Հ.Գ. Աննա Հակոբյանը մեկ էլ հայտնել է, թե՝ «…գյուղի բնակիչները հայտնեցին իրենց մտահոգությունները։ Վարչապետի տիկինը ասաց, որ կառավարությունն ամեն բան անում է խաղաղության օրակարգի հաստատման համար»։ Հասկացա՞վ, որ այսօր Սյունիք իր այցելած մայրուղու հարակից Ելփին գյուղի վրա, խաղաղ երթեւեկողների վրա ադրբեջանցիները կրակել են։ Թե՞ խաղաղության հետ դա կապ չունի…

Հ.Հ.Գ Երբեք հրապարակային ուրիշների կանանց մասին չեմ արտահայտվում։ Բայց Աննա Հակոբյանը վաղուց դադարել է հանդես գալ սեռով ու Նիկոլով պայմանավորված։ Նա Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիք է, ավելի ճիշտ՝ դավաճանի ու աղետի ուրվական:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նոր միջուկային էներգաբլոկը օրակարգային է

Հաջորդ գրառումը

Հայ երաժշտություն՝ Ազնավուրյան դուետի ոճավորված մեկնաբանությամբ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչը ինչով է պետք փոխարինել. Վահե Հովհաննիսյան

03/02/2026
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Զարմանք է առաջացնում «Մեր ձևով»-ի որդեգրած քաղաքականությունը, որը շեշտը դնում է սոցիալ-տնտեսական զարգացման թեզերի վրա

02/02/2026
Հրապարակախոսություն

Գեոպոլիտիկ առումով դառնում ենք նախկինում արգելված ֆանտազիաների վայր, որտեղ աշխարհի մեծերը սկսում են բավարարել սեփական թաքնված աշխարհաքաղաքական կարիքները

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ուշադիր հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին. Արմեն Այվազյան

02/02/2026
Հաջորդ գրառումը

Հայ երաժշտություն՝ Ազնավուրյան դուետի ոճավորված մեկնաբանությամբ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական