Անդրանիկ Քոչարյանին որ տեսնեք, հարցրեք. եթե «Հայաստան» խմբակցությունը Հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու չի առաջադրել, ապա Հանձնաժողովի արտահերթ նիստն ի՞նչ օրակարգով էր հրավիրվել և ի՞նչ որոշման նախագիծ է դրվել օրակարգի հիմքում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:
«ԱԺ «Հայաստան» խմբակցության կողմից թեկնածու չառաջադրելու պարագայում Հանձնաժողովի արտահերթ նիստ ՉԷՐ ԿԱՐՈՂ հրավիրվել՝ օրակարգի բացակայության և որոշման նախագծի բացակայության հիմքով։
Խճճվել է Անդրանիկ Քոչարյանը . . .»,-գրել է Արթուր Ղազինյանը:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նիստի ժամանակ հայտարարել է, որ հանձնաժողովի փոխնախագահի թեկնածու առաջադրելու իրավունքն անցել է ՔՊ-ին, թեեւ ՔՊ-ն թեկնածու չի առաջադրել:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի ներկայացրել իրեն անցած տեղի համար թեկնածություն, որպեսզի նորից հնարավորություն տանք «Հայաստան» խմբակցության ղեկավարությանը կոնսենսուսի գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարության հետ:
Եթե դա չլինի, կարծում եմ և համոզված եմ, որ հաջորդ մեր արտահերթ նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կներկայացնի մեր խմբակցությունից հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածություն»,- հայտարարել է Անդրանիկ Քոչարյանը։