Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Այս դեպքը խոսում է այն մասին, որ Արցախի պաշտպանության բանակի թվակազմը պետք է ավելի մեծացվի, գոնե դառնա այնքան, ինչքան մինչև պատերազմն էր (լուսանկարներ)

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.

Ադրբեջանցի Ջեմիլ Բաբայև անունով զինվորականը կարողացել է ներթափանցել Արցախի Մարտակերտի տարածք և մտնել տներից մեկը, սպառնացել տան բնակիչներին։

Անչափահաս երեխաների ճիշտ կողմնորոշվելու շնորհիվ թշնամու զինծառայողը ձերբակալվել է։ Շատ մանրամասների մասին չեմ խոսի, առաջիկա ժամերին սպասենք պաշտոնական պարզաբանման։

Այս դեպքը, իհարկե, տագնապալի և անհանգստացնող է, բայց խոսում է այն մասին, որ Արցախի պաշտպանության բանակի թվակազմը պետք է ավելի մեծացվի, գոնե դառնա այնքան, ինչքան մինչև պատերազմն էր։ Արցախցին համառ ու անվախ է, դա ապացուցվել է բազմիցս։

Հետևաբար Մարտակերտի մեկ դեպքից վախենալ ու խուճապ տարածել պետք չի։ Մենք հո չե՞նք պատմում, թե հայ զինվորը ինչեր է անում թշնամու տարածքում, եթե պետք է լինում։