Պարո՛ն Փաշինյան, Դուք վտանգավոր բան եք անում․ Արցախի Հակոբվանքից արված ֆեյսբուքյան տեսաուղերձում դիմելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Դուք փորձում եք ոչնչացնել ոչ միայն հայկական պետությունը, Դուք փորձում եք մեզ դարձնել ստրուկ։
«Բայց Ձեզ մոտ չի ստացվելու»,- ընդգծեց նա։
«Գիտե՞ք, ամենասարսափելին այն է, որ ոչ թե մենք խոսում ենք՝ որ քաղաքական ուժն է ճիշտ, որն է սխալ, որ ղեկավարն է ավելի լավը կամ վատը, մենք խոսում ենք ամենախորքային արժեքների մասին։ Երբ մենք մեզ թույլ ենք տալիս ասել, որ ունենք հազարավոր դասալիքներ՝ առանց ապացուցելու, երբ մենք խոսում ենք՝ մեր կանայք աներջանիկ են, մենք խոսում ենք, որ հնարավոր է թքել մարդու երեսին, և դա նորմալ է։ Երբ եկեղեցու դեմ կարելի է այսպիսի քարոզարշավ սկսել»,- Փաշինյանի և նրա կնոջ հայտարարություններին անդրադառնալով՝ արձագանքել է Ռուբեն Վարդանյանը։
Նա խոսել է ամեն օր տապալվող արժեքներից, սրբություններից, Նեմեսիսի հուշարձանից ու Հայոց ցեղասպանությունից, որոնք, ըստ նրա՝ քննարկման առարկան դառնալ չեն կարող։