Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ալիևն իր ելույթով նաև ժխտում է Փաշինյանի այն թեզը, որ Արցախի զիջումը բերելու է ՀՀ համար անվտանգության. ադրբեջանագետ

28/05/2023
- Հրապարակախոսություն

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամի իր ալիքում գրում է․ «Ալիևի այսօրվա ելույթի դրույթները ևս մեկ անգամ փաստեցին մի պարզ իրողություն՝ Ադրբեջանը չի ուզում խաղաղություն, կամ այդ խաղաղության մեջ հայեր չկան:

Որքան շատ է Նիկոլ Փաշինյանը խոսում զիջումների գնալու իր պատրաստակամության մասին, այնքան վերջնագրային ելույթներով է հանդես գալիս Ալիևը:

Օրեր առաջ իմ հոդվածներից մեկում նշել էի, որ երբ Փաշինյանը անվերապահ ճանաչում է Արցախն Ադրբեջանի մաս, ապա դրանով «կանաչ լույս» է վառվում Ալիևի համար Արցախում ապրող հայերի դեմ գործողությունների գնալու առումով: Դրանով Հայաստանը ուղղակի վտանգում է 120,000 հայերի կյանքը:

Ի՞նչ միջազգային մեխանիզմի մասին է խոսքը, երբ Ադրբեջանի ղեկավարն ասում է. «Կամ նրանք վզները կախ կգան մեզ հետ խոսելու կամ հիմա ամեն ինչ այլ կերպ կզարգանա։ Նրանք կարող են համաներման հույս ունենալ միայն այն դեպքում, եթե ինքնակամ վայր դնեն իրենց բոլոր կեղծ պաշտոնները և դիմեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար։ Իմ խոսքը վերջնական է, և բոլորը դա գիտեն ինչպես Ադրբեջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, այդ թվում ՝ Հայաստանում։ Մենք անում ենք այն, ինչ ասում ենք: Եթե ես ասում եմ, որ համաներումը կարող է լինել տարբերակներից մեկը, նրանք չպետք է բաց թողնեն այդ հնարավորությունը…»:

Սա Ալիևի ամենաթողության, անպատժելիության փայլուն օրինակ է ու սա ՀՀ իշխանությունների դիվանագիտական խայտառակ ձախողումների ցուցիչ է:

Ընդ որում, Ալիևն իր ելույթով նաև ժխտում է Փաշինյանի այն թեզը, որ Արցախի զիջումը բերելու է ՀՀ համար անվտանգության: Նա նշում է. «Քանի դեռ Հայաստանն ունի անկախություն, թեև ոչ դե ֆակտո, քանի դեռ Հայաստանի սահմանների հայեցակարգն ընդունվում է որոշակի իմաստով, նրանք պետք է ընդունեն մեր պայմանները: Եթե նրանք չեն ցանկանում սահմանազատում, ապա ոչ մի սահմանազատում չի լինի։ Ինչ էլ որ լինի, սահմանը կլինի այնտեղ, որտեղ մենք ասում ենք, որ այն պետք է լինի: Նրանք գիտեն, որ մենք կարող ենք դա անել: Ոչ ոք նրանց չի օգնի, ոչ եվրոպացի պաշտոնաթող ֆրանսիացի ոստիկանները, ոչ էլ մյուսները, ոչ ոք:

Ուստի դելիմիտացիան պետք է իրականացվի մեր պայմաններով, այսինքն ՝ արդար պայմանների հիման վրա։ Խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային պայմանների վրա, մեր ճանապարհը դեպի Նախիջևան պետք է բացվի, իսկ հայկական բանակի ներկայացուցիչները, որոնք դեռ Ղարաբաղում են, պետք է դուրս բերվեն այնտեղից: Սրանք են մեր պայմանները։ Ես այս պայմանների մասին խոսում եմ այստեղ՝ Լաչին քաղաքում, որպեսզի բոլորը տեսնեն, որ մենք այսօր այստեղ ենք և հավերժ կմնանք այստեղ ։ Թող իմանան, որ այստեղից մենք կարող ենք տեսնել հայկական գյուղերը։ Մենք կարող ենք տեսնել այդ գյուղերը, այնպես որ նրանք չպետք է մոռանան այդ մասին…»:

Սա Փաշինյանի «կադաստրային թղթերի» մասին անհեթեթ ու ադրբեջանահաճո թեզերի պատասխանն է: Երբ պետության ղեկավարն ասում է, որ պետության սահմաններն ամորֆ են ու ոչ ֆիքսված, դա լավագույն նվերն է ագրեսիվ հարևանի համար գնալ գործողությունների այդ երկրի դեմ ու մնալ անպատիժ: Ես էլ չեմ ասում Ալիևի կիրառած «ատելի թշնամի» տերմինը, որը հայերի դեմ վարվող ատելության քարոզչության հերթական դրևորումն են:

Պատահական չէ, որ սա հնչում է մոսկովյան հանդիպումից հետո, երբ «հայկական ծագմամբ ադրբեջանցի քաղաքացիներ» արտահայտությունը մնում է անպատասխան մեր ղեկավարության կողմից: Ալիևի ելույթը թե՛ Արցախի, թե՛ ՀՀ–ի դեմ գործողությունների ահազանգ է: Մինչ Փաշինյանը գնում է հակապետական զիջումների ու անկարողություն քարոզում սեփական հանրությանը, Ադրբեջանի ղեկավարը նոր վտանգավոր քայլերի նախերգանք է հնչեցնում:

Նախորդ գրառումը

Ալիևն օկուպացված Բերձորից հոխորտացել ու սպառնացել է արցախցիներին՝ ենթարկվել Ադրբեջանի օրենքներին

Հաջորդ գրառումը

Նոյեմբերի 9-ի փաստաթղթի վերջնական տարբերակում «անկլավներ» չեն եղել. Դավիթ Տոնոյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի արձագանքը . Նաիրի Հոխիկյան

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Վերոնիկա Զոնաբենդի հայտարարությունը

08/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը. Վահե Հովհաննիսյան

08/07/2026
Հաջորդ գրառումը

Նոյեմբերի 9-ի փաստաթղթի վերջնական տարբերակում «անկլավներ» չեն եղել. Դավիթ Տոնոյան

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական