Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․
«Պատերազմը չավարտվեց նոյեմբերի 9-ին, այն սկսվեց սեպտեմբեր 27-ին ու մնաց…Երկու տարի հայի ազգանունով չհայերը ցնծում են, որ վերջապես հանձնեցին Արցախն ու «ազատվեցին ղարաբաղցիներց»: Ինչ-որ մասն ասում է «Արցախն ապրում է, կյանքն էլ բնականոն հուն է ընկել», միայն թե չեն ասում ո՞ր Արցախը, այն որ ամբողջական ու հպարտ էր, թե՞ անդամահատված, վիրավոր ու սգացող…
Թշնամի քոչվոր ցեղի ցեղապետը իրենց այլանդակ լեզվով ինչ-որ «հաղթական» ուղերձ է հղում մեր չքնաղ Շուշիից…Ամբողջ ուղերձը «շնորհակալական» խոսք էր հայկական երկու պետությունների ղեկավարներին: Արցախ չի լինում առանց Շուշի, Հադրութ, Բերձոր ու Քարվաճառ…այնտեղ է մնացել մեր քաջորդիների արյունը…
Տխուր, սակայն չհուսալքված, չթուլացած, խենթացած, սակայն հավասարակշռված ու բոլոր հակասական վիճակներով դեպի Հայաստան-Արցախ ամբողջական Հայրենիք»: