Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանը պատրաստվում է ճանապարհներով խեղդել մեզ:

06/08/2021
- Հրապարակախոսություն, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արմեն Աշոտյանի ՖԲ էջից, –

Մինչ դավադիր իշխանությունները ամենաանհեթեթ պատճառաբանություններով տապալեցին Ազգային Ժողովում Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծման մեր առաջարկը՝ Ադրբեջանը, բացի քաղաքական, դիվանագիտական, ռազմական ճնշումներից, նաև ենթակառուցվածքային ճնշում է կիրառում հայկական պետությունների նկատմամբ՝ իր կոմունիկացիոն ճիրանները պարուրելով Արցախի և Սյունիք շուրջ։

Սրա մասին են վկայում այսօր Ադրբեջանի կողմից հնչեցված մի քանի հայտարարություններ՝ Արցախի օկուպացված տարածքներում և դրանց շուրջը հիմնական նոր ճանապարհի կառուցման հետ կապված։

Կցված քարտեզից (քարտեզը մասնագիտական չէ, այն սխեմատիկ պատրաստել եմ, որպեսզի պատկերացնեք, թե ինչի մասին է խոսքը) կարող եք եզրակացնել, թե ինչպես է Ադրբեջանը խեղդամահ անելու Արցախը։

Կառուցվող ճանապարհներից հատկապես ուշագրավ են հետևյալ ենթակառուցվածքները՝

– Հորադիզ-Աղբենդ․օկուպացված Արցախի հարավում կառուցվող շուրջ 124կմ երկարությամբ այս ճանապարհը նախատեսում է այնուհետև Հայաստանի հարավով (Մեղրիի հատված) միավորվել Նախիջևանի հետ։

– Տողանա-Քարվաճառ-Իստիսու․ 83 կմ երկարությամբ այս ճանապարհը նախատեսում է Ադրբեջանի հյուսիս-արևմտյան հատվածից ուղիղ կապ ապահովել դեպի Քարվաճառ՝ այդ թվում Մռավ լեռան հատվածում 23 կմ երկարությամբ թունելի կառուցմամբ։

– Քարվաճառ-Լաչին․ 73 կմ երկարությամբ այս ճանապարհը նախատեսում է Արցախից մնացած հատվածը շրջանցել նաև արևմուտքից և հերթական ճանապարհը հարթել դեպի Լաչին և Շուշի։ Այսպիսով Ադրբեջանը Արցախը բոլոր կողմերից վերցնում է ենթակառուցվածքային օղակի մեջ։

– Խուդաֆերին-Սանասար-Լաչին․ 70 կմ երկարությամբ այս ճանապարհը հերթական ուղին է դեպի Լաչին։

– Այսպես կոչված «Հաղթանակի ճանապարհը»․ շուրջ 102 կմ երկարությամբ ճանապարհ դեպի Շուշի, որը այժմ շահագործվում է Ադրբեջանի կողմից։

Բացի նշված ուղղություններից՝ Ադրբեջանը նաև հայտարարել է Ախմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի՝ 82 կմ, Ֆիզուլի-Հադրութ՝ 13 կմ, Շուկուրբեյլի-Ջաբրայիլ-Հադրութ՝ 43 կմ, Բարդա-Աղդամ 45 կմ, Լաչինի «նոր միջանցք»՝ 23 կմ, Թալիշ-Տափկարակոյունլու ճանապարհների կառուցման մասին։

Մեզ համար այս իրավիճակը մի քանի լրջագույն մարտահրավերներ է պարունակում.

1. Արցախի ներսում կոմունիկացիաները խզված են, Արցախի մնացած ճանապարհների հետպատերազմյան ենթակառուցվածքը այնպիսին է, որ Արցախի մի կետից մյուս կետ հասնելու համար մեծ խոչընդոտներ է պետք հաղթահարել։ Նախկինում եղած ճանապարհների մի զգալի մասը այլևս մեր վերահսկողության տակ չէ, իսկ մյուս մասից միայն ռուս խաղաղապահների կարգավորիչ դերակատարությամբ կարելի է օգտվել։

2. Սյունիքում սեփական միջանցքն ունենալու Ադրբեջանի հետևողական և ագրեսիվ քայլերը:

3. Այս քարտեզից ակնհայտ է, որ ադրբեջանական պրոյեկտների հիմնական ուղղությունները գնում են դեպի Շուշի և Լաչին, ինչը նշանակում է, որ Հայաստանը Արցախի հետ կապող պորտալար Լաչինը և ռազմավարական նշանակության Շուշին ադրբեջանցիները մաքսիմալ ամրապնդում են։

4. Կա վտանգավոր հեռանկար, որ այս ամենը իրենք հետագայում կպցնելու են Սյունիքով դեռևս մարտին իմ կողմից բարձրաձայնված Նախիջևան-Սիսիան-Գորիս-Լաչին ավտոճանապարհին։ Հայաստանը ոչ թե օգտվելու է տարածաշրջանային «ապաշրջափակումից», այլ ընդամենը տարածք է դառնալու, որը ծառայելու է թուրք-ադրբեջանական ենթակառուցվածքային նախագծերին։

Ուշագրավ է, որ հիմնական այս նոր ադրբեջանական ճանապարհները Բաքուն նպատակ ունի ավարտին հասցնել մինչև 2024 թվականը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստվում է ռուսական խաղաղապահների մանդատի ժամկետի ավարտին ենթակառուցվածքային առումով պատրաստ լինել և փաստի առաջ կանգնեցնել ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Հայաստանին։

Հայաստանում մինչև իշխանափոխություն չլինի, այս խնդիրների խորքային գիտակցումը չի լինելու։

Իշխանափոխությունը ընտրություններով չստացվեց և մենք հիմա ազգովի ժամանակ ենք կորցնում, այն դեպքում, երբ Ադրբեջանը զինվում է նաև ենթակառուցվածքներով ու պատրաստվում է Արցախը և Հայաստանը ենթարկել նաև կոմունիկացիոն էքսպանսիայի․․․

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանն իր համար կառուցում է Բերձոր քաղաքը շրջանցող ճանապարհ

Հաջորդ գրառումը

Այդ հրաժարականի պահանջից և զինվորականների հանցավոր անգործությունից հետո պաշտոնազրկվել են…

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Թունավոր խոսքը

28/10/2025
Հրապարակախոսություն

Այս գարշահոտ Իրական Հայաստանից ոչ պակաս գարշահոտ են լռության հաճախականության վրա նստածակադեմիականները, պատմաբանները

25/10/2025
Հրապարակախոսություն

Իշխանությունը փորձելու է ստանալ իր պայմանները՝ ցանկացած մեթոդով և արտաքին աջակցմամբ

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
Հաջորդ գրառումը

Այդ հրաժարականի պահանջից և զինվորականների հանցավոր անգործությունից հետո պաշտոնազրկվել են...

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական