Ադրբեջանական զենք փոխադրող Silk Way-ը 2025 թ․ առնվազն 57 չվերթ է իրականացրել դեպի Իսրայել։
Իմ հաշվարկներով՝ (եթե բան բաց չեմ թողել) բեռնատար ինքնաթիռները 43 անգամ գնացել են «Ռամոն» օդանավակայան (Էյլաթից 18 կմ)։
Եվս 6 չվերթ իրականացվել է դեպի «Օվդա» ավիաբազա ու 8-ը՝ Թել Ավիվ։
Հաշվի առնելով, որ նախկինում ինքնաթիռները հիմնականում գնում էին «Օվդա», ամենայն հավանականությամբ, հիմա երթուղին փոխել են դեպի «Ռամոն» (էլի անապատում ա)։
Չի կարելի միանշանակ պնդել, որ բոլոր չվերթները զենք տեղափոխելու համար են։ Բայց քիչ կասկածելի է, որովհետև հիմնական բեռնափոխադրումների համար այլ թռիչքներ կան։
Հնարավոր է, որ չվերթների մեծ թիվը պայմանավորված է նրանով, որ Գազայում կռվի համար Իսրայելին զինամթերք է պետք եղել, հետո նորից տարել են Բաքու։
Նոյեմբերին շքերթի ժամանակ Ադրբեջանը ցույց տվեց Իսրայելից համ նախկինում գնածները, նաև մի-երկու նոր բան (օրինակ՝ PULS համալիրները/Ice Breaker հրթիռները):
P.S. Ինքնաթիռները զենքի հետևից 2025 թ․ գնացել են ոչ միայն Իսրայել։ Հաճախակի էին նաև թռիչքները դեպի այլ երկրներ (Թուրքիա, Չինաստան, Սլովակիա, Չեխիա, Սերբիա և այլն)։
Դավիթ Գալստյան, լրագրող





