Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տրոյական ձիե՞ր, օտարերկրյա գործակալնե՞ր, թե ՀԿ սեկտոր. Լիլիթ Գալստյան

09/03/2023
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած ձեռնամարտ-բախմանը շատերը վերաբերվեցին որպես շարքային արկածախնդրության։ Շատերը համեմատություններ անցկացրին բռնության, ատելության խոսքի, մանիպուլյացիաների և ձեռնամարտի ավանդույթներով «հարուստ» մեր ներկա խորհրդարանի հետ. գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Նրա կարծիքով՝ Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցածը խորքային լուրջ պատճառ ունի․ արժեքային և գաղափարական առճակատում է, ուր դիրքավորվել են ազգային պետականություն պաշտպանողները, երկրի իմունիտետի կորուստը կասեցնելու կողմնակիցները, ազգային շահերի և անվտանգության պաշտպանները, մյուս կողմում, ըստ էության, հակառակ թևն է՝ հակառակ մտածողությունը, գունավոր կամ «Վարդերի հեղափոխության» առաջամարտիկներն ու շահառուները․․․

«Առերևույթ է միայն բախումը FARA/ Foreign Agent’s Registration Act/-ի՝ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքի նախագծի շուրջ: Իրականում սա ազգային պետականությունը պահելու պայքար է, աշխարհաքաղաքական նոր ճարտարապետության մեջ տեղավորվելու և ապագա ճշտելու պայքար։

Ըստ էության, այս նախագծով որպես օտարերկրյա գործակալներ պետք է ճանաչվեն և գրանցվեն դրսի՝ օտարերկրյա ծագում ունեցող հիմնադրամներից սնվող կազմակերպությունները՝ լրատվամիջոցներ, և հատկապես՝ ՀԿ-ները։ Պետությունը և հասարակությունը բավարար տեղեկատվություն պետք է ստանան սեփական երկրում նրանց գործունեության ոլորտներից, նպատակներից, շահառուներից, ֆինանսական միջոցների աղբյուրներից և ծախսերից։

Իմ խորին համոզմամբ՝ միանգամայն խելամիտ և համարժեք դիրքորոշում, որը բխում է ցանկացած երկրի անվտանգային, ռազմավարական շահերից»,-նշել է Լիլիթ Գալստյանը։

Նախագծի դեմ արտահայտվողները, իսկ այսօր նաև փողոցային անհնազանդության ակցիաներ կազմակերպողները, մեղադրում են հեղինակներին, նրանց պիտակավորում Պուտինին ծառայելու մեջ։

Ռուսաստանն, իրականում, «Օտարերկրյա գործակալների մասին օրենքն» ընդունել է դեռևս 2012 թվականին, իսկ 2022-ի դեկտեմբերից ուժի մեջ է մտել Օրենքի լրամշակված տարբերակը։

Այնուհետև պատգամավորը նկատել է.

Սակայն FARA/ Foreign Agents Registration Act/-ի՝ «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքի նախահայրն, ըստ էության, Ամերիկայի Միացյալ նահանգներն են։ ԱՄՆ-ը օրենքն ընդունել է դեռևս 1938-ին, և նպատակը օտար աղբյուրներից սնվող անհատներին և իրավաբանական անձանց հասարակության և պետության առջև հաշվետու, նրանց գործունեությունը թափանցիկ և վերահսկելի դարձնելն է։

Որքան ուսումնասիրել եմ, օտարերկրա գործակալ ճանաչված անձինք և կազմակերպությունները հաշվետվության լուրջ ընթացակարգերով են անցնում, ինչը բնական է և հասկանալի։

Ազգային անվտանգության նպատակներով թելադրված՝ համապատասխան օրենքներ և կարգավորումներ ունեն Չինաստանը, Հնդկաստանը, Հունգարիան, Ավստրիան, Եգիպտոսը և մի շարք այլ երկրներ։

Քաղաքագիտական միջազգային գրականության մեջ դրսից սնվող ՀԿ- ներին հաճախ են «Տրոյակամ Ձիեր» անվանում։ Այս երևույթը դրսևորվել է հետխորհրդային մի շարք երկրներում՝ Կիրգիզիայում, Վրաստանում, Ուկրաինայում, Ռուսաստանում, Հայստանում․ ամենուր ակնհայտ նույն օրակարգով, գունավոր հեղափոխությունների օազիսների, տրամադրությունների, ազդեցության գործակալների ցանցի ստեղծում։

Ի դեպ, տարիներ առաջ Սորոսի հիմնադրամի գործունեությունն արգելվեց Հունգարիայում (նրա ծննդավայր), Ավստրիայում, Ֆրանսիայում և մի շարք այլ երկրներում՝ ներառյալ ԱՄՆ-ն։

Վրաստանում հիմա հասկացել են․․․

Ցավոք, տարիներ շարունակ բնապահպանական, մարդու իրավունքների, ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության հնչեղ քողի տակ Հայաստանում «գործող» ՀԿ սեկտորի մեծ մասը վարձկաններ էին, իրական գործակալներ, որոնք լռեցին և շարունակում են լռել թե մեր օրերում տեղի ունեցող ժողովրդավարության բռնաբարության, բնապահպանական աղետների, խորացող կոռուպցիայի, թե քաղաքական հալածանքների պարագայում։

Նրանց ներկայացուցիչների մի մասն ԱԺ-ում է, և շարունակում է լռել․․․ սա շատ ակնհայտ է։

Ակնհայտ է, նաև, որ ազգային անվտանգության, երկրի կայունության, հանրային համերաշխության և մեր պետության հետագա կենսունակության շահը պահանջում է, որպեսզի մենք ևս լիարժեք վերահսկողության և թափանցիկության դաշտ բերենք օտար ֆինանսական աղբյուրներից սնվող կազմակերպություններին և ՀԿ-ներին։ Հասկականք, թե որքանով են դրանք ծառայում մեր պետության և ազգի շահին։

Մենք ևս, ինչպես և Վրաստանը, աշխարհաքաղաքական նոր ճարտարապետության մեջ տեղավորվելու, մեր ապագան ճշտելու օրհասական խնդրի առջև ենք կանգնած։ Ազգային պետականությունն ու ինքնությունը չկորցնելու այս ծանր պայքարում պարտավոր ենք գիտակցել և չեզոքացնել բոլոր սպառնալիքները։

Պատրաստ եմ այս խնդրի շուրջ քննարկումներ կազմակերպել, տեսակետներ լսել, համախոհաբար լուծումներ գտնել։

Քանի դեռ ուշ չէ․․․

Հ․Գ Երբեք չեմ նսեմացնում առհասարակ հասարակական կազմակերպությունների դերակատարությունը, բայց, միաժամանակ, ազգային անվտանգությունն ու պետական շահը վեր են ամեն բանից։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանն ընդամենն ապահովագրում է իրեն. եվրոպական փաստահավաք առաքելությունը չի կարող Լաչինի միջանցքում համագործակցել ռուս խաղաղապահների հետ. քաղաքագետ

Հաջորդ գրառումը

Վրաստանը պատրաստ է հարաբերությունների կարգավորման համար Հայաստանին ու Ադրբեջանին հարթակ տրամադրել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026
Հրապարակախոսություն

Պետք է հաղթի առողջ բանականությունը. Արտակ Զաքարյան

08/05/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեզ սպասվում են լուրջ ցնցումներ, շատ լուրջ. Արման Աբովյան

07/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա ֆիասկո է, Նիկո’լ. Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել

07/05/2026
Հաջորդ գրառումը

Վրաստանը պատրաստ է հարաբերությունների կարգավորման համար Հայաստանին ու Ադրբեջանին հարթակ տրամադրել

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026

Էս պարոնը հայ-ադրբեջանական դիալոգի ամենաակտիվ մասնակիցներից է։ Դե էն դիալոգը, որի շրջանակներում պարբերաբար մեր քաղհասարակության ներկայացուցիչները Բաքու են գնում, նրանցն...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ:Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական