Քանի՞ դիրք կարելի էր կարգի բերել Երևանի զարդարանքի վրա ծախսվող 650 հազար դոլարով

189

Պարզվում է՝ Երևանի ամանորյա տեսքի համար ծաղսվելու է 650 հազար դոլար…

Հայաստանը կառավարելու համար կապիտուլյանտ Նիկոլն առաջնորդվում է «Հաց և խրախճանք» կարգախոսին համապատասխան. նկատել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

Նա անդրադարձել է Երևանի 650 հազար դոլարանոց ամանորյա զարդարանքին ու դրան զուգահեռ՝ դառն ու վրդովեցնող իրականությանը՝ հայկական ԶՈՒ դիրքեր։

«Այլ կերպ չի կարելի մեկնաբանել այս իշխանությունների պահվածքը, ովքեր պատերազմից հետո, մինչև 2022 թ-ի սեպտեմբերը գեթ մեկ փամփուշտ չէին գնել բանակի համար՝ թուրքերին հավատացնելոււ, որ իրենք իրոք խաղաղություն են մուրում և աղերսում վերջիններից, իսկ մեր զինվորներն էլ ծառայում էին խայտառակ վիճակում գտնվող դիրքերում և խրամատներում՝ անձևից և ձնից պատսպարվելով ցելոֆանի տակ, բայց Երևանը զարդարելու համար, պարզվում է, և՛ ահռելի գումար կա, և՛ ցանկություն…

Հետաքրքիր է, քանի՞ դիրք կարելի էր կարգի բերել Երևանի զարդարանքի վրա ծախսվող 650 հազար դոլարով»,- հարց է տալիս Համբարյանը։

Նա շարունակել է այսպես. «Ու չփորձեն որոշները «դասախոսություն» կարդալ, թե՝ «Ամանորը երեխաների համար է և պետք չէ այդ տոնը խլել նրանցից»

… Համաձայն կլինեի այս տեսակետի հետ, եթե ընդամենը 3 ամիս առաջ Նիկոլի պատճառով ևս 200-ից ավելի մեր զինվորներ չզոհվեին։ Նրանց ընտանիքները, հարազատները, ընկերները և մտերիմները արցունքներն աչքերին և հիմնականում գերեզմանատներում պետք է դիմավորեն 2023 թ-ը… Իսկ Նիկոլի պատճառով պարտված Հայաստանի մայրաքաղաքն էլ կարող էր ավելի զուսպ զարդարվել…

Ինչի՞ են ճոխ զարդարվում և հրճվում…. որ թուրքի պատճառով դատարկվել է Ներքին Հանդը, որ թուրքը գնտվում է Ջերմուկից 1,5-2 կիլոմետր հեռավորության վրա, որ թուրքը հասել է Վերին Շորժա, որ թուրքը գրավել է Սև լիճը և այլ տարածքներ…

Ի դեպ, ըստ վերջին տվյալների՝ ազերիները մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա են կուտակում Նիկոլի և Ալիևի գծանշած հայ-ազերիական սահմանին և Հայաստանն Արցախին կապող միջանցքի մոտ…»։