Երեքշաբթի, Մայիսի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քաղաքային իշխանությունն անապատացնում է Երևանը

30/03/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը գրում է.

SOS. Երևանը զրկվում է բնական թոքերից` ստանալով արհեստական շնչառություն․ վաղվանից սկսո՛ւմ ենք գործողություններ։ Ծառերը կանգնած են մահանում…

Անգամ Քրիստոսի հրաշափառ Սբ. Հարության տոնը, կարծես չի խանգարում, որ մի քանի կիսագրագետներ շարունակեն ծառերի սպանդը վաղվանից:

Խոսքը Երևանում իրականացվող և արդեն սպառնալից չափերի հասնող մի բազմաքայլ օպերացիայի մասին է, որի հետևանքով , այսպես կոչված` ծառափոխության պատրվակով կտրվում կամ արմատախիլ են արվում մայրաքաղաքի մեծ և առողջ ծառերը։ Երևանցուն հրամցվում են ծառատեսակներ, որոնք մեր պայմաններում  կենսունակ են ոչ թե որպես բույս, այլ` որպես կոռուպցիայի վտանգավոր աղբյուր։

Մամուլի տարբեր հրապարակումների համաձայն, ինչպես նաև ըստ իսկապես գիտակ և անկողմնակալ մասնագետների` Երևանում ծառափոխության, իրականում` ծառասպանդի գործընթացը համապատասխան օղակների ու կառույցների պատշաճ փորձաքննություն չի անցել։ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտը, Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոնը չեն տեղեկացվել այդ «ծրագրի» մասին։

Իսկ քաղաքային իշխանության այն կառույցը, որը գործընթացի անմիջական պատասխանատուն և իրականացնողն է, շարունակում է մնալ կոռուպցիոն սկանդալների կիզակետում։

Սիրելի երևանցիներ, այս պահին կտրվել է շուրջ 200 ծառ, բայց կատարյալ ԱՂԵՏԸ դեռ առջևում է` հաշվի առնելով, որ նախատեսված է կտրել, այսինքն` ոչնչացնել  ևս շուրջ 3000 ծառ։

Սա նշանակում է անապատացնել Երևանը, երևանցուն թողնել շոգին դեմ հանդիման, կենսոլորտը ձևախեղել, այն էլ աստիճանաբար բարձրացող ջերմաստիճանի պայմաններում:

Սա հարված է ոչ միայն մեր առողջությանը, կոլորիտին ու նկարագրին, այլև մեր ինքնասիրությանը:

Երևանի էկոլոգիայի վրա հարձակումը կանխելու համար նախաձեռնում ենք ստեղծել արագ արձագանքման կենտրոն, որը գործնական քայլերով է արձագանքելու քաղաքային իշխանության կողմից Երևանը ծառազրկման անթուլատրելի քայլերին:

Այս խնդրով մտահոգ բոլոր մեր հայրենակիցներին, քաղաքական ու ապաքաղաքական ուժերին, հասարակական ու մշակութային գործիչներին, ուսանողներին ու մտավորականներին հրավիրում ենք միանալ մեզ` միասին կանգնեցնելու Երևանին սպառնացող բնապահպանական աղետը։

Ոչ թե վաղն է ուշ լինելու, այլ արդեն իսկ ուշանում ենք այսօր։ Պայքարին միանալու, մանրամասների կամ մտքերով կիսվելու համար կապ հաստատեք մեզ հետ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թուրքիան նույն հաջողությամբ կհանձնի քննությունը Գազայում, ինչ՝ Ղարաբաղում

Հաջորդ գրառումը

Մեկնարկը տրված է, ինչպիսի՞ն կլինի շարունակությունը. «Փաստ»

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տխուր է տեսնել, որ Ալիևի թեկնածուն իրոք մտածում էր, որ Արցախի կորուստը փառաբանելը դառնալու է իր նախընտրական «ֆիշկան». Տաթև Հայրապետյան

18/05/2026
Հրապարակախոսություն

Սուտ եք խոսում, ոչ մի ահաբեկչական խումբ չկա, էս ամեն ինչը դուք եք կազմակերպել. Մարուքյան

18/05/2026
Հրապարակախոսություն

Հայրենիքը ուրիշին զիջելը հեշտ բան չի, պետք է պատասխան տալ արածի ու չարածի համա. Արա Պողոսյան

18/05/2026
Հրապարակախոսություն

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են. Զախարովա

18/05/2026
Հաջորդ գրառումը

Մեկնարկը տրված է, ինչպիսի՞ն կլինի շարունակությունը. «Փաստ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են. Զախարովա

18/05/2026

Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. «եվրոպական արժեքները» ակնհայտ են։ Կամ առնվազն՝ նրանց դեմքին. գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական...

ԿարդալDetails
Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026

Մայիսի 8-ին Երևանում կայացավ հայկական տեխնոլոգիական ոլորտի կարևոր իրադարձություններից մեկը՝ «Zeyro»-ի պաշտոնական շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էին ոլորտի ներկայացուցիչներ, արհեստական բանականությամբ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական