Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է.
ՎԵՐԻՑ ՎԱՐ ՍՈւՏ
Ինձ մի կերպ ստիպելով կարդացի գարշապետի հերթական փչոցը, իբր «2014թվականից սկսած արցախյան բանակցություները ընթացել են Արցախն Ադրբեջանի կազմում մնալու շուրջ»։
ՎԵՐԻՑ ՎԱՐ ՍՈւՏ
2014 թվականն էր, Ստեփան Գրիգորյանը, որին,մեղքս ինչ թաքցնեմ, լավ չէի ճանաչում, ինձ հրավիրել էր Թբիլիսի, հայ-ադրբեջանական հերթական հանդիպմանը մասնակցելու համար։Հանդիպումը ֆինանսավորել էր ինչ-որ շվեցայրական ֆոնդ։
Ի դեպ, ասեմ, որ տղաս նոր էր վերադարձել ծառայությունից, որն անցկացրել էր Ջեբրաիլում։Ես էլ նրան թարմացնելու համար հետս վերցրեցի Թբիլիսի։ Դե քանի որ Ստեփանի կաղմակերպությունը զուտ ընտանեկան է, նա եկել էր ընտանյոք հանդերձ, այդ թվում՝ չծառայած տղան։
Հանդիպումը բացեց Ստեփան Գրիգորյանը․
-Գիտե՞ք ինչն է զարմանալի, որ այսօր Հայաստանում բոլորը, այդ թվում ժողովուրդ, ընդդիմություն, հատուկ հետաքրքրվել եմ՝ նաև իշխանությունները կողմ են ստատւս քվոյի պահպանմանը։ Եվ ես բոլորովին չեմ զարմանում, լրիվ հասկանում եմ, որ սահմանամերձ գոտիներում հաճախ են լսվում կրակոցներ և հայ զինվորները զոհվում են։
Այտեղ չդիմացա․
-Ստեփա՞ն, այդ քո «փաստերը» հավաստի չեն։ Ես, օրինակ կողմ եմ ստատուս քվոյի փոփոխությանը՝ մեկ պայմանով․ «Արցախը պետք է լինի միայն Հայաստանի կազմում»։
Եվ վերջապես, ձենդ տաք տեղից է գալիս, իհարկե, տղայիդ ազատել ես բանակից և ահա իմ տղան էր մինչև զորացրրվելը թշնամու կրակի տակ։ Ամոթ է, լռիր։