Ուրբաթ, Հունվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վարչապետ Փաշինյանը շուտով կարող է իրեն հռչակել հաջորդ Ամենայն Հայոց  կաթողիկոս. Հարութ Սասունյան

17/12/2025
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օրեցօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի մեծ վնաս է հասցնում Հայ Առաքելական Եկեղեցուն ​և Հայաստանի հեղինակությանն ամբողջ աշխարհում՝ որպես առաջին քրիստոնյա ազգ։ Նրա գործողությունները կոպտորեն խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:

Առանց որևէ իրավասության, Փաշինյանն անցյալ շաբաթ իր ֆեյսբուքյան էջում ներկայացրեց «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզը»։ Նա հայտարարեց, որ Գարեգին Բ կաթողիկոսի «հեռացումից հետո» ապագա տեղապահի «հիմնական խնդիրը» լինելու է՝ «կազմակերպել Հայաստանում Առաքելական Եկեղեցու նոր Կանոնագրքի ընդունման գործընթացը»։

Փաշինյանը նույնիսկ մանրամասն քայլեր ներկայացրեց իր առաջարկած «եկեղեցական նոր Կանոնագրքի» համար.

— Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականի բարեվարքության կանոններ և դրանց ապահովման երաշխիքներ,

—  Եկեղեցու ֆինանսական թափանցիկություն և դրա ապահովման երաշխիքներ,

—  Եկեղեցու ապաքաղաքական լինելու անհրաժեշտություն և դրա ապահովման երաշխիքներ,

—  Եկեղեցու գործունեության համապատասխանություն ՀՀ Հարկային օրենսդրությանը և դրա ապահովման երաշխիքներ։ Պետական բյուջե վճարված հարկերը և տուրքերը ամբողջությամբ կվերադարձվեն Եկեղեցուն…

— Հոգևորականները կօգտվեն կառավարության կենսաթոշակային ֆոնդից և առողջության ապահովագրությունից։

— Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություններ՝ համաձայն նոր Կանոնագրքի։

Եկեղեցու գործերին իր միջամտությունն ամբողջացնելու համար Փաշինյանն առաջարկել է, որ  կառավարությունը «տեղապահի միջնորդության դեպքում, խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Կանոնագրքի նախագծի մշակման աշխատանքներին»։

Անցյալ շաբաթ Բեռլին կատարած իր այցի ընթացքում Փաշինյանը նվաստացրեց Հայ Առաքելական Եկեղեցին և Կաթողիկոսին՝ Գերմանիայի արտաքին հարաբերությունների հեղինակավոր ընկերակցության առջև։ Ներքին հայկական վեճերը միջազգային լսարանի առջև ներկայացնելը լուրջ սխալ է և հակասում է Հայաստանի Հանրապետության շահերին։

Փաշինյանը Գերմանիայում բարձրացրեց Եկեղեցուն վերաբերող մի քանի անտեղի հարցեր։

1. Նա մեղադրեց հոգևորականներին, և ոչ թե միայն Կաթողիկոսին, որ նրանք «դառնում են ավելի խոցելի արտաքին ազդեցության նկատմամբ և նրանք, կներեք որ այսպես եմ ձևակերպում, կարող են գործիք դառնալ արտաքին ազդեցության համար»։ Վարչապետն այս լուրջ մեղադրանքը հնչեցրել է տարբեր հոգևորականների, այդ թվում՝ Կաթողիկոսի հասցեին։ Փաշինյանը նույնիսկ անցյալ շաբաթ Հայաստանի խորհրդարանում ասաց, որ Կաթողիկոսը ենթարկվում է «արտաքին հատուկ ծառայության ավագ լեյտենանտին» և «ամենօրյա ռեժիմով զեկուցում է օտարերկրյա հատուկ ծառայության լեյտենանտներին»։ Սակայն արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հակասեց իր ղեկավարին՝ ասելով, որ ինքը նման տեղեկատվություն չունի։ Փաշինյանի անհիմն պնդումը գերազանցում է հոգևորականների բարոյական վարքագծի հարցը։ Օտարերկրյա գործակալ լինելը Հայաստանի օրենսդրության լուրջ խախտում է։ Եթե Փաշինյանը որևէ ապացույց ունի, նա պարտավոր է դրանք ներկայացնել դատարան՝ հետապնդման համար։ Առանց որևէ ապացույցի նման մեղադրանք ներկայացնելը  զրպարտություն է, որի համար Կաթողիկոսը պետք է դատի տա Փաշինյանին։

2) Փաշինյանն ասաց գերմանական լսարանին. «Ոչ ոք չգիտի, թե մեր եկեղեցին ինչպես է ֆինանսավորվում, ինչքան գումար է մուտք գործում, ինչպես է այն ծախսվում»։ Քանի որ կառավարությունը տեղյակ է հոգևորականների անձնական կյանքի մասին, ապա այն անկասկած գիտի այդ միջոցների չափերն ու աղբյուրները։

3) Փաշինյանը շարունակեց դատապարտել «հոգևորականների որոշ առաջնորդների»՝ «ամոթալի շքեղության մեջ ապրելու համար, մինչդեռ որոշ սովորական եկեղեցականներ ապրում են աղքատության մեջ»։ Եթե սա ճիշտ է, ապա դա վարչապետի կամ կառավարության գործը չէ։ Եվս մեկ անգամ նա խախտում է եկեղեցին պետությունից բաժանող սահմանադրական դրույթը։

4) Փաշինյանը խոսեց Եկեղեցին բարեփոխելու անհրաժեշտության մասին, չնայած որ իրավունք չունի միջամտելու Եկեղեցու ներքին գործերին: Եկեղեցին ունի իր սեփական սահմանված ընթացակարգերը նման հարցեր լուծելու համար: Վարչապետի հիմնական պարտականությունը կառավարության ղեկավարումն է. նա չունի լիազորություններ կամ մանդատ Եկեղեցին բարեփոխելու համար: Որպես Եկեղեցու անդամ՝ նա կարող է արտահայտել իր անձնական կարծիքը, բայց նա շատ ավելի հեռուն է գնացել: Նա նախաձեռնել է մի ամբողջ արշավ Կաթողիկոսին հեռացնելու համար, առաջարկել եկեղեցական որոշակի բարեփոխումներ, զրպարտել հոգևորականներին և բանտարկել մի քանի բարձրաստիճան հոգևորականների:

Անցյալ շաբաթ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրեց ևս մեկ տարօրինակ առաջարկ․ նա ցանկանում է, որ եկեղեցական երգչախմբերը Հայաստանի Հանրապետության օրհներգը կատարեն «բոլոր եկեղեցիներում, ժամը 10:55-ին, պատարագից անմիջապես առաջ»։ Սակայն «բոլոր եկեղեցիներ» ասելով՝ պարզ չէ՝ արդյոք նա նկատի ունի նաև Հայ կաթոլիկ և Ավետարանական եկեղեցիները։ Բացի այդ, նա չի նշել, թե արդյոք առաջարկը վերաբերում է Հայաստանի սահմաններից դուրս գտնվող Հայ առաքելական եկեղեցիներին։ Կարելի է պատկերացնել Թուրքիայի կառավարության թշնամական արձագանքը, եթե Ստամբուլի հայկական եկեղեցիների երգչախմբերը կատարեն ոչ թե Թուրքիայի, այլ Հայաստանի Հանրապետության  օրհներգը։

Եթե Փաշինյանն իրեն համարում է այդքան ազգայնական և Հայ Առաքելական Եկեղեցու հավատարիմ հետևորդ, ապա ինչո՞ւ չի սկսում իր ամենշաբաթյա կառավարական նիստերը  Հայաստանի Հանրապետության օրհներգով և աղոթքով։ Ինչո՞ւ նրա խորհրդարանական մեծամասնությունը յուրաքանչյուր նիստ չի բացում օրհներգով և աղոթքով։ Ուստի առաջարկում եմ, որ Փաշինյանը նախ իր կառավարությունում ներդնի այդ փոփոխությունները՝ նախքան Եկեղեցուն հրահանգներ տալը։

Հաջորդող տեսանյութում, որը  Փաշինյանը հրապարակեց իր ֆեյսբուքյան էջում, նա առաջարկեց՝ «քննարկել եկեղեցիների մուտքի մոտ կամ ներսում Հայաստանի Հանրապետության պետական դրոշի տեղադրման հարցը»։ Փաշինյանը ոչ միայն ցանկանում է փոխել Կաթողիկոսին, այլև սահմանել, թե ինչ պետք է երգի երգչախումբը և ինչ դրոշ պետք է ցուցադրվի եկեղեցում։ Սա լիովին անհիմն միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին։ Փաշինյանը պետք է կենտրոնանա իր իրական աշխատանքի՝ կառավարության ղեկավարման վրա, որը խայտառակ կերպով ձախողել է։

Վարչապետ Փաշինյանը, որը նույնիսկ մի շան տնակ չի կարող կառավարել, շուտով կարող է իրեն հռչակել հաջորդ Ամենայն Հայոց  կաթողիկոս։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մենք թույլ չենք տա արտաքին միջամտություն, մենք ինքնե՛րս կմիջամտենք. քաղաքագետ

Հաջորդ գրառումը

Օվերչուկը Երևանում է. «Ազատություն»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ներսում սոցիալական վիճակն ու տնտեսական բարդ իրողությունները փորձում են օգտագործել արտաքին դերակատարները. վերլուծություն

02/01/2026
Հրապարակախոսություն

Բազմիցս է լիակատար կործանումը թվացել անխուսափելի, և, այնուամենայնիվ, կարողացել ենք դիմանալ, հաղթահարել ու վերապրել. Արմեն Այվազյան

02/01/2026
Հրապարակախոսություն

Այն, ինչ այսօր տեղի է ունենում, լոկ իրավական գործընթաց չէ, այլ Փաշինյանի վարչակազմի ուղղակի հարձակումը Քրիստոսի և կրոնական ազատության դեմ. Ամստերդամ

31/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Խունտան իրականում իրականացնում է թշնամի գլոբալիստական ուժերի ծրագիրը և վայելում նրանց անվերապահ աջակցությունը. Արմեն Այվազյան

31/12/2025
Հաջորդ գրառումը

Օվերչուկը Երևանում է. «Ազատություն»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական