Փաստորեն այն ինչ տեղի է ունենում Հայաստանի շուրջ, հայ ժողովրդի համար ամենահավաստի տեղեկությունները ստանում ենք Թուրքիայի նախագահ Էրդողանից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Օրեր առաջ պարզվեց, որ վարչապետ կոչեցյալը, Վրաստանի վարչապետին խնդրել, աղաչել է կազմակերպել իր և Էրդողանի հանդիպումը։ Այսօր էլ պարզվեց, որ չնայած անձնական վիրավորանքներին և նվաստացումներին, վարչապետ կոչեցյալը գաղտնի բանակցություններ է վարում Իլհամ Ալիևի հետ։ Իհարկե, այս ամենը ժողովրդի անունից և նույն ժողովրդի իմացությամբ։
Այսինքն, վարչապետ կոչեցյալի համար հայ ժողովուրդն Էրդողանն է, ով տեղեկացվում է ամեն ինչի մասին»,- գրելէ Իշխանյանը։