Կիրակի, Մայիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վաշինգտոնը, Բաքուն և Անկարան Երևանին հակում են հերթական զիջման, այս անգամ՝ Սյունիքի ճանապարհի մասով

19/07/2025
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թրամփի և Ալիևի կարևոր հայտարարությունները. ակնարկ՝ Հայաստանի զիջումների մասին.

Այսօր հայ- ադրբեջանական կարգավորման գործընթացի մասին կարևոր հայտարարություններ են հնչեցրել ԱՄՆ ու Ադրբեջանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Իլհամ Ալիևը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրափմը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը շատ մոտ է համարում: Այս մասին նա հայտարարել է ամերիկացի սենատորների հետ ճաշի ժամանակ:

Թվարկելով իր նախագահության օրոք արտաքին դիվանագիտական հաջողությունները՝ Թրամփը դրանց շարքում շատ հպանցիկ նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին է անդրադարձել:

«Հայաստան ու Ադրբեջան. մենք այնտեղ հրաշք ենք գործել, և [խաղաղության համաձայնագիրը] բավականին մոտ է, եթե ոչ՝ արդեն իրականացած», – ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Հայ – ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կարող է նախաստորագրվել, ադրբեջանական կողմը նման առաջարկ արել է Աբու Դաբիում, այսօր հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Բայց փաստաթղթի նախաստորագրումը դեռ չի նշանակում ստորագրում, մի բան է բանավոր արտահայտված համաձայնությունը, մեկ այլ բան՝ փաստաթղթի բոլորի էջերի նախաստորագրումը: Կարծում եմ՝ մենք շատ մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- ասել է Ալիևը՝ կրկնելով Բաքվի նախապայմանները՝ Հայաստանի սահմանադրության փոփոխություն և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում:

Թեև Թրամփի և Ալիևի հայտարարություններն արտահայտում են խաղաղության պայմանագրի վերաբերյալ դրական զարգացումներ, դրանք ներդաշնակ չեն։

Թրամփն այն ներկայացնում է որպես գրեթե կատարված փաստ՝ քարոզչական, ներքաղաքական համատեքստում արձանագրելով իր վարչակազմի հաջողությունները, մինչդեռ Ալիևը շարունակում է պայմանավորել դրա իրականացումն իր քաղաքական պահանջներով։

Այս համատեքստում անորոշությունը զգալի մեծ է՝ ստվերում թողնելով թույլ լավատեսությունը:

Թրամփի լավատեսության հիմքում, թերևս, Սյունիքով անցնող ճանապարհի վերահսկողության վերաբերյալ ամերիկյան առաջարկն է, որի վերաբերյալ, սակայն շատ կտրուկ դիրքորոշում ունի Ադրբեջանի նախագահը։

«Զանգեզուրի միջանցքի» Ադրբեջանի տարածքում չպետք է լինի արտաքին վերահսկողություն։ Անհրաժեշտ է անարգել մուտք՝ Ադրբեջանի մի մասից մյուսը։ Ադրբեջանի քաղաքացիները չպետք է բախվեն հայ սահմանապահների հետ»,- այսօր Ստեփանակերտում հայտարարել է Իլհամ Ալիևը:

Ըստ այդմ, ձևավորվում է մի վտանգավոր համատեքստ:

Վաշինգտոնը, Բաքուն և Անկարան Երևանին հակում են հերթական զիջման, այս անգամ՝ Սյունիքի ճանապարհի մասով:

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը պետք է համաձայնի այն բանի հետ, որ Հայաստանի մի հատվածը «վիճելի տարածք» է՝ դրա դիմաց ստանալով ոչ թե Հայաստանի շրջափակման վերացում կամ երաշխավորված խաղաղություն, այլ ընդամենը խաղության պայմանագրի նախաստորագրում:

Նախաստորագրումը իրավական պարտավորություն չի ծնում։ Այն առավելապես ունենում է քաղաքական բնույթ և կարող է դրվել հետագա ստորագրման հիմքում։

Զարգացումների նման ընթացքը ձեռնտու է Փաշինյանին, բայց ոչ Հայաստանին:

Անգամ նախաստորագրված պայմանագիրը Փաշինյանը հաղթաթուղթ է դարձնելու 2026-ի ընտրություններում՝ մանիպուլացնելով հասարակությանը:

Այս ճանապարհը Հայաստանին խաղաղություն չի բերելու՝ մեր երկիրը դնելով պերմամենտ զիջումների ռեժիմում:

Եթե պայմանագրի նախաստորագրման համար Հայաստանը համաձայնում է միջանցքային տրամաբանության Սյունիքի ճանապարհի հարցով, մնում է ենթադրել, թե Ալիևը՝ պայմանագիրը ստորագրելու դիմաց, ի՞նչ զիջումներ է պարտադրելու Փաշինյանին՝ 2026-ին նրա իշխանության հնարավոր վերարտադրությունից հետո:

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բաքուն համոզում-քարոզում է, որ Հայաստանը բացի «Զանգեզուրի միջանցքը» և տարանցիկ երկիր դառնա

Հաջորդ գրառումը

«Wonder Sea» խորտակված նավի 34 ուղևոր զոհվել է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչպես է կերտվում պատմական պարտությունը. Վահե Հովհաննիսյան

16/05/2026
Հրապարակախոսություն

Դատական վեճ չի կարող լինել նրա հետ, ով ով չի հարգում դատարանը. Հովհաննես Իշխանյան

13/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սկսվում է ուղիղ խոսակցություն ընտրողի հետ. Վահե Հովհաննիսյան

11/05/2026
Հաջորդ գրառումը

«Wonder Sea» խորտակված նավի 34 ուղևոր զոհվել է

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026

Արևմուտքը մեզ կօգտագործի ՌԴ-ի ու Իրանի դեմ, իսկ թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ: Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ չէ՝ ինչի վրա է ծախսվել Եվրամիության տրամադրած 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան

16/05/2026

ԱՆՏԵՂՅԱԿ, ԲԵԽԱԲԱՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Սիրելի հայրենակիցներ, Ապրիլի 30-ին հարցում էի ուղարկել կառավարություն՝ մարնամասն տեղեկություններ ստանալու համար, թե Հայաստանի դեմ մղվող «հիբրիդային»...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական