Կիրակի, Մայիսի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վահագն Թևոսյան, Արփի Ոսկանյան,  Վասակ Դարբինյան, Վարուժան Օլքինյան և Արամ Սուքիասյան, պահանջում եմ դադարեցնել քստմնելի այս ֆարսը. Գարեգին Խումարյան

23/07/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բարեկամներ, ուշադրություն։ Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի վերաբերյալ կարևոր տեղեկություն ունեմ հայտնելու. գրել է նախկին տնօրեն  Գարեգին Խումարյանը։

Նա հայտարարել է.

Հանրային ռադիոյի տնօրենի ըտրությունների արդյունք, կարծես թե արդեն որոշված է, և մեղմ ասած, ունեմ հիմնավոր կասկած, որ ամսի 29-ի նիստին Հանրային հեռարձակողի խորհուրդը  հաղթող է հայտարարելու Արմեն Քոլոյան անունով թեկնածուին։

Առերևույթ տեղի ունեցող կուլիսային զարգացումները, ըստ իս, շատ նման են Քրեական օրենսգրքի 438, 441 հոդվածներում նկարագրված գործողություններին, և եթե իրավապահ մարմիններից որևէ մեկը որոշի արձագանքել այս գրառմանը, ապա առաջին բանը, որ պիտի անի, Կառավարության անցագրային բաժնում ստուգում անցկացնել է։ Պետք է պարզել, թե հուլիս ամսվա երկրորդ շաբաթվա ընթացքում շենքում աշխատող որ պաշտոնյան է ստորագրել Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանի  և Հանրային ռադիոյի տնօրենի թեկնածու Արմեն Քոլոյանի անցագրերը, ում առանձնասենյակ են նրանք միասին բարձրացել, և ինչ է տեղի ունեցել այդտեղ։

Կա ևս մեկ հանգամանք, որը, համադրված այդ հանդիպման և մրցույթի սպասվող արդյունքի հետ, կասկածի տեղ չի թողնում։ Այդ հանգամանքն առայժմ կպահեմ քննության համար։

Կարծում եմ՝ հասկանալի է, որ ավելին գիտեմ, քան հիմա գրում եմ:

Հանրային հեռարձակողի խորհուրդ, Վահագն Թևոսյան, Արփի Ոսկանյան,  Վասակ Դարբինյան, Վարուժան Օլքինյան և Արամ Սուքիասյան, պահանջում եմ դադարեցնել քստմնելի այս ֆարսը։

Հույսս մեծ է, որ առնվազն ձեզնից ոմանց «մութ» են խաղացնում, և դուք այս մասին պարզապես չգիտեիք։

Չեղարկեք այս մրցույթը և նշանակեք նորը։

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամները չպիտի Հանրային հեռարձակողի տնօրեն ընտրեն։ Դա պետք է անեն անկախ ընտրիչները, ինչպես եղել է միշտ՝ սկսած 2010 թվականից։ Չեղարկեք մրցույթը։ Վերականգնեք անկախ մրցութային հանձնաժողովի ինստիտուտը, որ այս մրցույթին ընդառաջ վերացրել էիք ապրլի 5-ի կամայական ձեր որոշմամբ, և նոր մրցույթ նշանակեք։

Համը դուրս է եկել։

Մրցույթի մնացած մասնակիցներ՝ Բելլա Հովհաննիսյան, Մհեր Մարգարյան,  Միքայել Յալանուզյան, Լուսինե Պետրոսյան, Հակոբ Ռուբինյան, Նազելի Օհանյան,  ձեր նկատմամբ ազնիվ չեն եղել: Պահանջեք անկախ մրցութային հանձնաժողով: Իրավաբան վարձեք: Սկսեք նախապատրաստվել մրցույթի արդյունքը դատարանում բողոքարկելուն: Իսկ եթե ամսի 29-ից հետո մրցույթի արդյունքը դատարան չեք տանելու, հետ կանգնեք այս ֆարսը լեգիտիմացնող ֆոնային թեկնածուի անպատվաբեր դերից։ Ի նշան բողոքի՝ բոյկոտեք մրցույթը, ձեր հայտերը հետ վերցրեք և հայտարարեք այդ մասին։ Դեռ ժամանակ կա։

Եթե որոշում կայացնելու համար լրացուցիչ պարզաբանումների կարիք ունեք, ձեր տրամադրության տակ եմ։

Հանրային հեռարձակման ճակատագրով մտահոգ մարդկանց. ինձ հաճախ հարցնում եք` «բա մենք ինչ անենք, ինչով նպաստենք արդարացի հանգուցալուծմանը»: Բոլոր հնարավոր եղանակներով պահանջեք Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներից վերականգնել անկախ մրցութային հանձնաժողովը, որը նրանք չեղարկել էին 2024 թվականի ապրիլի 5-ի N33-Լ որոշմամբ, և ռադիոյի տնօրենի մրցույթն անցկացնել անկախ ընտրիչների ընթացակարգով: Մնացել է մեկ շաբաթ: Իրավիճակ փոխելու համար ուղիղ այդքան ժամանակ ունենք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կադրային փոփոխություններ՝ Գլխավոր դատախազությունում

Հաջորդ գրառումը

Հիշեք այս թվերը, երբ հաջորդ անգամ քանդվող ասֆալտը ձեր աչքը փորձեն մտցնել

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

«Միասնության թևեր»-ը ԱԺ ընտրություններին ադրբեջանական միջամտության մասին տեղեկությունները կուղարկի ԵՄ-ին

30/04/2026
Հրապարակախոսություն

Սփյուռքի հայերը մեկ ընտրություն ունեն՝ գալ ընտրություններին և քվեարկել ընդդիմության օգտին. Գաբրելյանով

30/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Նախագահ Դոնալդ Թրամփը կողմնակից է Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության ժխտմանը. Հարութ Սասունյան

30/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց

30/04/2026
Հաջորդ գրառումը

Հիշեք այս թվերը, երբ հաջորդ անգամ քանդվող ասֆալտը ձեր աչքը փորձեն մտցնել

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ ավելի ինձ մտահոգում են հետընտրական շրջանի իրադարձությունները, որոնք կարող են ճակատագրական լինել մեր երկրի համար. Տեր-Պետրոսյան

02/05/2026

Ինձ ամենևին չի հետաքրքրում բանավեճ կոչվող այդ բեմադրությունը: Շատ ավելի ինձ մտահոգում են հետընտրական շրջանի իրադարձությունները, որոնք կարող են ճակատագրական...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Զելենսկին գալիս է Երևան․ Փաշինյանի PR-ը՝ վտանգի տակ. Սուրենյանց

02/05/2026

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Երևան է ժամանելու նաև Վլադիմիր Զելենսկին: Այս այցը նախապես դիտարկվում էր որպես միջոցառման գլխավոր ինտրիգներից...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Ալիևը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի․ «Հրապարակ»

02/05/2026

«Հրապարակ» թերթը գրում է․ Հունիսի 7-ի ընտրություններից առաջ վարչախումբը փորձելու է Բաքվից որոշ գերիներ վերադարձնել, ավելի ճիշտ՝ Ալիեւը, ըստ լուրերի,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևը վրդովված է. արցախահայության և գերիների մասին բանաձևի պատճառով կասեցրել է կապերը Եվրախորհրդարանի հետ

01/05/2026

Ադրբեջանը սառեցրել է  կապերը Եվրախորհրդարանի հետ՝ Հայաստանի վերաբերյալ բանաձևից հետո։ Ադրբեջանի խորհրդարանը կասեցրել է Եվրախորհրդարանի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում։ Որոշումը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական