Ուրբաթ, Մայիսի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սպասենք, որ շուտով  դավաճան-գարշապետիկի հրամանագրով լուծարվի նաև Հայաստանի Հանրապետությունը

28/09/2023
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Առավոտյան հնչեց հերթական գույժը. Արցախի նախագահի հրամանագրով` լուծարվում է Արցախի Հանրապետությունը։

Այսպիսով, ավարտվեց 1988թ․ սկսված համազգային շարժում-վերածնունդը՝  այն վերածվելով մահերգի։

 Մահերգ, որի հեղինակները ոչ թե այլազգի, մեզ թշնամի պետություններն են, այլ մենք ինքներս․

 – դավաճան, ազգադավ իշխանություն,

 – մեծ-մեծ ճամարտակող, անկարող, ամուլ ընդդիմություն,

 -իրավիճակին հարմարվող, իշխանությանը հաճոյացող մտավորականություն,

-անպատիվ, ողորմելի, դավաճանի առջև ոտքի կանգնող, պատիվ պահող սպայակույտ,

-հոգիները դոլար-եվրո-մանաթ-թուրքական լիրա, արժույթներին վաճառած քաղհասարակություն,իրենց քաղաքագետ, քաղաքական գործիչ համարողներ, նրանց սպասարկող լրատվամիջոցներ,

– հիմնականում ժարգոնախոս, կիսագողական, անգրագետ, արժեքային համակարգից զուրկ երիտասարդություն,

-օրվա հացի մասին մտածող, հայրենիքի հանդեպ անտարբեր, «որտեղ հաց՝ էնտեղ կաց» սկզբունքով գոյատևող ժողովուրդ։

Ոչ մի բանականություն ունեցող մարդ չի կարող պատկերացնել, թե ինչպես կարող է մի ժողովուրդ, բառի բուն իմաստով դավաճանել իր հայրենակիցներին՝  հանուն «լավ ապրելու»։

Այո՛, բոլոր վերը թվարկած խավերը, նաև ես ինքս կա՛մ անկարող եղանք բռնել դավաճան-գարշապետիկի արյունոտ ձեռքը, կա՛մ մեր հերթին դավաճանեցինք մեր հայրենակից արցախահայերին։

Չգիտեմ՝ դուք բոլորդ ինչպես, բայց ես ոչ միայն ինձ մեղավոր եմ զգում, այլև համարում եմ, որ ողջ կյանքս անիմաստ է անցել։

Հրաժարվեցի մնալ Լենինգրադում և շարունակել գիտական աշխատանքները։ Հիմարի պես, ոգևորվել էի 1988թ․ արցախյան շարժումով, մասնակցում էի բոլոր հանրահավաքներին, օգոստոսին դարձա «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, անցա ընդհատակով, բանտերով, հիվանդանոցներով, հրաժարվեցի բոլոր առաջարկված պաշտոններից, քանի որ իմ նպատակն ուրիշ էր։

Եվ ի՞նչ․․․ Եվ այդ ամենը իզուր, իզուր, իզուր․․․

Պարզվեց՝ 100%-ով ճիշտ էր արյունոտ ձեռքերով, կեղծ ժպիտը մշտապես դեմքին, լեդիմակբեթյան ախտանիշով վարչապետուհին, որ դեռևս 2018թ․, Արցախի ազատագրման համար զոհված հերոսներին անվանեց․ «զոհեր, հանուն ոչնչի»։

Փաստորեն և՛ 1988թ․ սկիզբ առած արցախյան պայքարը, և՛ 90-ականների տառապանքներն ու զոհերը, և՛ Արցախի ազատագրման ժամանակ եղած ոգևորությունները․․․անիմաստ էին՝ «հանուն ոչնչի»։

Սպասենք, որ շուտով  դավաճան-գարշապետիկի հրամանագրով լուծարվի նաև Հայաստանի Հանրապետությունը։

 -Համաձա՞յն եք․․

 -Պի՞նդ եք․․․

 Իրավապաշտպան Ավետիք Իշխանյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ես գնահատում եմ վերջին օրերին ընդդիմության կողմից մեր երկրի ներքաղաքական իրավիճակն էլ ավելի չսրելու տրամադրվածությունը

Հաջորդ գրառումը

Արցախից բռնագաղթած Աննա Գասպարյանն արդեն Բյուրականի աստղադիտարանի աշխատակից է

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Դատական վեճ չի կարող լինել նրա հետ, ով ով չի հարգում դատարանը. Հովհաննես Իշխանյան

13/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհարդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սկսվում է ուղիղ խոսակցություն ընտրողի հետ. Վահե Հովհաննիսյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026
Հաջորդ գրառումը

Արցախից բռնագաղթած Աննա Գասպարյանն արդեն Բյուրականի աստղադիտարանի աշխատակից է

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026

Մայիսի 8-ին «Ազգում» տպագրված «Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը» հրապարակման շարունակությունը: «Ո՞ր պայմանների պարագայում Ադրբեջանը պատրաստակամ կլինի ԼՂ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Պարտվողականությունը չէ, որ պետք է կարողանա լուծել մեր ունեցած խնդիրները. ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է գնա և քվեարկի. Սարգիս Շահինյան

15/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, ՀՀ իշխանություններն օրեր...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

Աշխարհի խոսքաշատ լռությամբ…

15/05/2026

Հետաքրքիր զգացողությամբ ձեռքս վերցրի գրող, լրագրող Մարիետա Խաչատրյանի «Կյանքի կինոն» գիրքը, որը վերջերս տպագրվել է «Վան Արյան» հրատարակչությունում:Ընթերցողի միտքը կլանող...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական