«Եթե այդ ահաբեկչական խումբը իրական է, թող բռնեն։ Բայց սա քարոզչական հերթական հնարքն է։ Ադրբեջանական հերթական թեզերը շրջանառության մեջ են դրվում՝ ղարաբաղցի, Ղարաբաղի կլան…
Սուտ եք խոսում, ոչ մի ահաբեկչական խումբ չկա, էս ամեն ինչը դուք եք կազմակերպել, որ ընտրությունները բևեռացնեք, ատելության մեջ թաղեք ընտրությունները։
Եկեք չխաբվենք, ժողովուրդ ջան, ինչպես 2021 թվականին է եղել»,-ֆեյսբուքյան տեսաուղերձում անդրադառնալով համացանցում տարածված «ահաբեկչական» տեսանյութին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։








