Երկուշաբթի, Ապրիլի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սումգայիթում տեղի ունեցավ հայերին ջարդելու կոչով հայտնի միտինգը, և հենց հրապարակից միտինգավորները շարժվեցին հայերին ջարդելու

27/02/2026
- Հրապարակախոսություն, Պատմություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

1988թ․ փետրվարի 27-ի երեկոյան Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում տեղի ունեցավ հայերին ջարդելու կոչով հայտնի միտինգը, և հենց հրապարակից միտինգավորները շարժվեցին հայերին ջարդելու։ Ջարդերը տևեցին երեք օր։ Նույն տարի Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում կառուցվեցին ջարդարարներին հավերժացնող հուշահամալիրներ։

Ըստ Ադրբեջանի նախագահի գործերի կառավարման կայքի Սումգայիթ քաղաքի «Исторические памятники культуры» (Մշակույթի պատմական հուշարձաններ) բաժնի տեղեկության՝ Սումգայիթ քաղաքի թվով 19 հուշարձանների շարքում պատվավոր տեղ է զբաղեցնում 19-րդը՝ Памятные доски и комплексы в память погибшим Шехидам в каждом уголке города, в каждом микрорайоне (Զոհված Շեհիդների հուշատախտակներ և հուշահամալիրներ քաղաքի բոլոր անկյուններում, բոլոր թաղամասերում)։ Դրանց ընդհանուր թվի մասին տեղեկություն չկա, բայց Սումգայիթ քաղաքի բոլոր թաղամասերում և անկյուններում դրանք քաղաքացիներին շարունակ հիշեցնում են Սումգայիթի ոչ վաղ շրջանի պատմության հերոսական անցյալը՝ 1988թ․ հայկական ջարդերը։

Պետք է ենթադրել, որ դա նաև յուրահատուկ քարտեզ է, որը ցուցադրում է Սումգայիթ քաղաքում հայերի ջարդերի հիմնական տարածքները։ Բայց այս քարտեզը բավարար չի համարվել Սումգայիթի ոչ վաղ անցյալի պատմության «պատվավոր էջը» հավերժացնելու համար։

Սումգայիթ քաղաքի հուշարձանների ցանկում 9-րդ տեղը զբաղեցնում է 1988 թ․ կառուցված «Шехидляр хиябаны»Շեհիդների պուրակ),

10-րդը՝ Монумент в память Шехидам- 1988-1990гг. (1988-1990թթ․ Շեհիդների հիշատակի մոնումենտ) ,

11-րդը՝ Мемориальный комплекс в память Шехидам 20 января, автор Г.Бабев, И.Мамедханов (Հունվարի 20-ի Շեհիդների հիշատակի հուշահամալիր, հեղինակներ Գ․Բաբաև, Ի․Մամեդխանով)։

Հետաքրքիր է՝ այս շարքում ո՞ր հուշարձանի մոտ կկանգնի Ադրբեջանի նախագահ Ի․Ալիևը Սումգայիթում 2026թ․ փետրվարի 27-ին կամ 28-ին, և ի՞նչ խոսքերով կփառաբանի Սումգայիթի շեհիդների «սխրանքը»։ Թե՞ չի գնա Սումգայիթ և կարհամարի Ադրբեջանի պատմության սումգայիթյան «փառավոր էջը»։

Շահիդ/շեհիդ- արաբերենից իսլամական մշակույթում տարածված տերմին է, օգտագործվում է Ալլահի ճանապարհի համար պայքարողներից զոհվածների համար՝ «նահատակ» իմաստով։

Հրանուշ Խառատյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լավ էլի, Արմեն Սարգսյան. իսկապե՞ս. Հակոբ Բադալյան

Հաջորդ գրառումը

Ո՞վ է վճարելու թոշակների «բարձրացման» գինը. Սուրենյանց

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները». Սուրեն Սուրենյանց

26/04/2026
Հրապարակախոսություն

Ադրբեջանական կողմը ՀՀ իշխանությունների հետ ձեռք ձեռքի տված պայքարում են Հայ առաքելական եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ. Տաթևիկ Հայրապետյան

25/04/2026
Հոգևոր

Մայր Աթոռը լույս է ընծայել գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանի Հայոց ցեղասպանություն աշխատությունը

24/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայոց ցեղասպանության ռազմավարական հետեւանքները. Արմեն Այվազյան

24/04/2026
Հաջորդ գրառումը

Ո՞վ է վճարելու թոշակների «բարձրացման» գինը. Սուրենյանց

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

«Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին. «Երկիր»

26/04/2026

Երեկ՝ ապրիլի 25-ին, երբ դեռ թարմ էին Ծիծեռնակաբերդի Անմար կրակի ծաղիկները, իսկ հազարավոր մարդիկ, Երևան այցելած սփյուռքահայեր ու հյուրեր դեռ շարունակում...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Սա ստրկության քարոզ է. «Սիրո» սրտիկների ու ժպիտների հետևում թաքնված է ամենադաժան ավտորիտարիզմը

26/04/2026

Սիրելի՛ երիտասարդնե՛ր, նայե՛ք այս պատկերին ու լավ հիշեք այն։ Սա պարզապես իշխող ուժի փարթի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Աշխարհի ամենահին քրիստոնեական ազգերից մեկը լուռ տառապում է. Մել Գիբսոն

26/04/2026

«Հայաստանում տեղի է ունենում ժամանակակից քրիստոնյաների հալածանք։ Սա հավատացյալներին իրենց պատմական հողերից վտարելու արշավ է։ Ես կոչ եմ անում միջազգային...

ԿարդալDetails
Նորություններ

FIP քարոզչական կայքին զինաթափելու լավագույն միջոցը առավելագույնս աչալուրջ լինելն ու ճշգրիտ տեղեկություն փոխանցելն է. Հովհաննես Իշխանյան

26/04/2026

Երկու օր առաջ թուրք քաղաքական գործչի «Գորշ գայլերի» ժեստը այսօր փորձում են խամրեցնել մի լուրի ստուգմամբ, որի հեղինակը ռոքի ժեստը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական