Եկեղեցին ու քաղաքականությունը 18-րդ դարից տարբեր ճանապարհներով են ընթանում. Նկատում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նա նշում է եկեղեցու դերն ու պարտականությունները և հորդորում դրանց վրա քաղաքական պարտավորություններ չավելացնել։
Եկեղեցին հիմա սոցիալական ու քաղաքակրթական դերակատարություն ունի, եթե կարողանում է, եթե ոչ` ծիսակատարություններ մատուցող կառույց է։ Դա ոչ վատ է, ոչ լավ, դա քրիստոնեական քաղաքակրթության ներկա վիճակն է։
Նաեւ պետք է տարանջատել կրոնը եւ հավատքը։ Հավատքը մասնավոր դաշտում է գտնվում, կրոնը` հանրային։
Եզրակացություն.
– Եկեղեցին քաղաքական կուսակցություն չէ, եւ պետք չէ եկեղեցուն քննադատել, որ իր վրա կուսակցության դերակատարություն չի վերցնում։
– Եթե ցանկանում եք եկեղեցուն քննադատել, ապա քննադատեք իր սոցիալական ու բարոյաէթիկական դերակատարությունը վատ կամ առհասարակ չկատարելու համար։
– Եկեղեցուն քննադատելն իր առաքելության մեջ չմտնող դերակատարությունը չկատարելու համար, դրանով արդարացնում եք այն կազմակերպություններին, որոնք իրենց իրական առաքելությունը չեն կատարում։