Քրիստոնեական դաշինքի լիգան ահազանգում է՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում գտնվող քրիստոնեական պատմական հուշարձանները ոչնչացվում են Ադրբեջանի կողմից։
«Նրանք արմատախիլ են անում քրիստոնեական ներկայությունը մի երկրում, որն առաջինն է քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունել 4-րդ դարում: Սա հրատապ խնդիր է, որը վերաբերում է բոլոր քրիստոնյաներին, քանի որ այն ուղղակիորեն ազդում է մեր քրիստոնեական ինքնության վրա: Որպես քրիստոնյաներ, մենք պետք է քայլեր ձեռնարկենք դադարեցնելու այս ոչնչացումը և պահպանենք մեր ժառանգությունն ու ապրելակերպը: Աղոթել և գործել»,- նշում է լիգան։