Փետրվարի 17-ի ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը խոսել է մեր անվտանգության գործոնների մասին։
Անվտանգության բաղադրիչներից մեկը, ըստ Ռոբերտ Քոչարյանի, Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն են։ Այս գործոնն է մեր անվտանգության երաշխիքը։
«44-օրյա պատերազմը որոշ հարցեր բացահայտեց՝ Ռուսատանի հետ սահմանի բացակայությունը ցույց տվեց Ռուսաստանի միջամտության որոշակի լիմիտներ։ Մինչ այսօր պատասխան չկա, թե Վրաստանի օդային տարածքները պատերազմի ժամանակ ռազմական փոխադրումների համար ինչո՞ւ էին փակ։ Մինչ այսօր չկա պատասխան, թե պատերազմի սկզբում Իրանի օդային տարածքն ինչո՞ւ էր փակ։ Այս երկու գործոնը շեշտակի ազդեցություն ունեցավ պատերազմի արդյունքների վրա։ Հաշվարկե՞լ էին Հայաստանի իշխանություններն այս հանգամանքները, երբ 2020 թվականի հուլիսին Տավուշում պատերազմ էին հրահրում»,- հարց է ուղղել Ռոբերտ Քոչարյանը։
Սեփական բանակն այսօր չի կարող ինքնուրույն պաշտպանել մեզ. սա ցավալի փաստ է։ Այս համատեքստում արցախյան հարցի կարգավորման մեջ Ռուսաստանի միջնորդությունը էականորեն սահմանափակված է։ 3-րդը Թուրքիայի դերակատարության շեշտակի աճն է Հարավային Կովկասում։
«Զրոյից պետք է ստեղծել ռազմարդյունաբերական կոմպլեքս։ Այս ամենը մենք ինքնուրույն անել չենք կարող։ Պետք է հասկանալ՝ Ռուսատանն ինչքանով է պատրաստ այդ ծավալի համագործակցության ու օժանդակության համար։ Հայաստանի իշխանությունների կողմից ազդակներ չկան։
Պետք է հասկանալ նաև՝ եթե ապագայում խնդիր ունենանք, հարևան երկրների օդային տարածքները դարձյալ փա՞կ են լինելու, թե սա ուղղակի մի դրվագ էր, որը մենք ի վիճակի ենք շտկել։ Նման խնդիրներ իմ պաշտոնավարման 10 տարիներին ես երբեք չեմ ունեցել»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։