Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պետք է՞ դնել ռուսական առաքելության՝ Արցախից դուրս բերելու հարցը, միանշանակ, ո՛չ

03/01/2023
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԴ-ի հետ պետք է առավել քան երբևէ ինտենսիվ աշխատել՝ հասկանալու համար, թե ինչպես և ինչ պետք է անել զսպելու ադրբեջանական հնարավոր ագրեսիան։ Այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության գործառույթների թեման հատկապես Հայաստանը կապող միջանցքի փակման համատեքստում շատ քննարկվեց։

Այն քննարկելի էր նաև 2020-ի պատերազմի ավարտն ազդարարող հրադադարից մեկ ամիս անց՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո, ինչպես նաև՝ 2022 թվականի մարտ-ապրիլ ամիսներին, երբ ադրբեջանական զորքերը խախտելով եռակողմ հայտարարության դրույթները, ներխուժեցին Փառուխ գյուղ և Քարագլուխ լեռնաշղթայի տարբեր բարձունքներ։

Ունե՞ր ՌԴ-ն գործառույթ՝ կանխելու ադրբեջանական ագրեսիան՝ այո՛, որովհետև դա հակասում էր նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությանը։

Արդյո՞ք ՌԴ խաղաղապահ առաքելությունն իր որևէ գործառույթ չի իրականացնում, իհարկե, այդպես չէ։

Պետք է՞ դնել ռուսական առաքելության՝ Արցախից դուրս բերելու հարցը, միանշանակ, ո՛չ։

Ի՞նչ կլինի, եթե ՌԴ զորքերը չլինեին կամ դուրս բերվեն Արցախից։ Բնականաբար Ադրբեջանը չի բավարարվի միայն միջանցք փակելով և մեծ սպառնալիք կստեղծվի ադրբեջանական հարձակման համար։

Արդյո՞ք այդ սպառնալիքը հիմա չկա։ Կա, բայց ավելի քիչ է դրա ռիսկը, կա նաև մասշտաբի հարց։

Եթե նույնիսկ ՌԴ-ն իր ներկայությամբ կարողանում է հետաձգել այդ հարձակումը և ժամանակ ձգել, դա ևս վատ չի, այլ բան է, որ պետք է ժանանակն օգտագործել և պատրաստվել։

Ի՞նչ կփոխի, եթե Արցախում տեղակայվի բազմազգ խաղաղապահ առաքելություն, ինչպես ՀՀ իշխանությունն է բարձրաձայնում։ Իսկ արդյո՞ք միջազգային հանրությունն ունի նման ցանկություն։

Կկանխի՞ բազմազգ խաղաղապահ առաքելությունն ադրբեջանական նոր ագրեսիան, ոչ մեկ չի կարող միանշանակ ասել։

ՌԴ-ի հետ պետք է առավել քան երբևէ ինտենսիվ աշխատել՝ հասկանալու համար, թե ինչպես և ինչ պետք է անել զսպելու ադրբեջանական հնարավոր ագրեսիան։

Ինչ անելը սկսում է ազնիվ շփումներից և շարունակվում է տարածաշրջանում ռազմական բալանսի վերականգնմանն ուղղված քայլերից։ Սա իհարկե ՀՀ այս իշխանության պարագայում բացառվում է, որ սրանք հակառակ ուղղությամբ են շարժվում։

Ինչ վերաբերվում է միջազգային մյուս դերակատարներին, ապա նրանցից շատերն Ադրբեջանի վրա ունեն իրական ազդեցություն և մեծ ցանկության ու լավ աշխատանքի միջոցով կարելի է իրավիճակ փոխել»,- ասել է նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հրդեհվել է 450-500 քմ․ փայտաշեն բազմաբնակարան շինություն

Հաջորդ գրառումը

Հեռագնա և երկարաժամկետ դաշինք այժմ հնարավոր է կազմել Իրանի հետ. իրանագետ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հրապարակախոսություն

«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին!» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին. Սուրեն Սուրենյանց

14/04/2026
Հաջորդ գրառումը

Հեռագնա և երկարաժամկետ դաշինք այժմ հնարավոր է կազմել Իրանի հետ. իրանագետ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական