Պետության կառավարման նման անթույլատրելի դրսևորումները կործանարար են և պահանջում են համազգային համախմբում․ «Հայաստան» խմբակցություն։
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ․
«Հայ ազգի մեծ բարերար Սամվել Կարապետյանն այսօր, ի պատասխան վարչախմբի անբարո ոտնձգությունների, հանդես եկավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանությամբ։ Անմիջապես հաջորդեցին Նիկոլ Փաշինյանի հաշվեհարդարի սանձարձակ կոչերը գործարարի նկատմամբ և ուժային կառույցներին ապօրինի հրահանգներ իջեցնելը։
Տարածաշրջանի բացառիկ վտանգավոր զարգացումների համատեքստում պետության կառավարման նման անթույլատրելի և անպատասխանատու դրսևորումներն ու ապօրինի գործողությունները կործանարար են և պահանջում են համազգային համախմբում»։