Պարոն Մանուկյան, հրաժարվեք ձեր բաժին սպանությունից, տեղափոխեք Պավել Մանուկյանին «Դատպարտյալների հիվանդանոց»

30

Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի կինը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրաժարվեք ձեր բաժին սպանությունից

Օրեր առաջ ամուսնուս` Պավել Մանուկյանին, որն ունի ծանր հիվանդություններ, կարիք պարտադիր բժշկական վերահսկողության ու հետվիրահատական բուժման, գործող իշխանությունը «Իզմիրլյան» ԲԿ-ից տեղափոխել է «Նուբարաշեն» կալանավայր:

Այսօր կալանավայրում այցելած փաստաբանի մոտ ամուսնուս` Պավել Մանուկյանին բերել են գրկած (շալակած) վիճակում: Ամուսինս ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել, բանտախցի պայմանները բավարար չեն նրա նման հիվանդին պահելու համար (սկսած բնական կարիքները հոգալու հնարավորությունից մինչև բժշկական օգնության տրամադրում): Նման պայմանների պատճառով նրա առողջական վիճակը ծայրահեղ վատթարացել է:
Բավականին բարդ վիրահատությունից հետո հետվիրահատական բուժում և համապատասխան պայմաններ չտրամադրելը հավասարազոր է դարձրել Պավել Մանուկյանին խոշտանգման փաստը:

Ինչու՞ է այս իշխանությունը երազում սպանել մարդուն: Այս հարցի պատասխանը հնարավոր է՝ փնտրում են շատերը: Իմ կարծիքով՝ այս իշխանությունը տառապում է մարդ սպանելու մոլուցքով:

Քանի որ այս պահին համապատասխան պաշտոնյան, որն իրավասու է անմիջապես դադարեցնել Պավել Մանուկյանի խոշտանգումը «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանն է, ապա դիմում եմ Կամո Մանուկյանին`

պարոն Մանուկյան, հրաժարվեք ձեր բաժին սպանությունից` տեղափոխեք Պավել Մանուկյանին «Դատպարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

Դիմում եմ նաև ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին կանխեք սպանությունը և դադարեցրեք խոշտանգումը:

Մարինե Մանուկյան
11.08.2022թ.»։