Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պարոնն այնքան է ասել՝ նախկիններ, որն ասելուց ոչ այնքան ինքը, որքան մենք ենք լսելուց հոգեկան խանգարում ստացել

02/12/2020
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պարոնը ասում է, որ ժողովուրդը վստահում է իրեն և շնորհակալություն է հայտնում: Պարոնին բացահայտ ասենք՝ անգամ քո կինը քեզ չի վստահում, ավելին՝  դու քեզ չես վստահում, դարձյալ խաբում ես, բայց այս անգամ՝ արդեն միայն քեզ:

Պարոնը ասում է, որ Խորհրդային Միության գծած քարտեզի գիծը Սոթքի հանքավայրի մեջտեղով էր անցնում, որ օրինական է ադրբեջանցի զինվորականների ներխուժումը հանքավայրի տարածք և այնտեղից հայազգի հանքագործներին դուրս գալու նրանց ներկայացրած պահանջը: Խորհրդային Միությունն այլևս չկա, իսկ Հայաստանի Հանրապետությունն իր տարածքները պաշտպանելու, անվտանգ գոտիներ ստեղծելու կարողություն ու ճկունություն չունի՞, բանակցելու, երկխոսելու, ճշտումներ ու շտկումներ անելու հմտություն էլ չունի՞: Այդքանը տվեցիք, ամբողջը տվեցիք, հնարավոր չէ՞ր մասնիկները մասնակի բարեփոխումներով պահպանել, թե՞ Ադրբեջանն ինչ դեմ է տալիս, մենք պատվի առնելով՝ ասում ենք՝  պատրաստ ենք: Դրա համա՞ր է կառավարությունը, իշխանությունը, որը, պարոն, քեզ եմ հարցնում՝  հիմա կա՞, թե չկա՞: Ես գիտեմ պատասխանը, դու քեզ ասա:

Սոթքի ոսկու հանքի մեջտեղով բաժանարար գիծ քաշելն առաջին հայացքից է միայն ահավոր: Դրանից սոսկալին տեղի բնակիչների փաստարկած իրողությունն է, որ ադրբեջանական զինվորները տեղակայվել են բարձր դիրքի վրա, որտեղից ռագատկայով էլ կխփեն Զոդին, Վարդենիսին և Մարտունուն: Սա է ազերների ուզածը, որը ոսկուց կարևոր է:

Պարոնն արագ փակում է Սոթքի հարցն ու անցնում ոսկուց էլ թանկ, Հայաստանի սահմաններից էլ կարևոր սեփական տիկնոջ առաքելության ծիծաղելի արդարացմանը, թե իր տիկինը գնացել էր Ստեփանակերտ վտանգված խաղաղ բնակիչներին ռումբերի տարափի տակ հաց ու ջուր հասցնելու, և մուննաթով հարցնում է` Բադեն-Բադենի սանատորիա էր գնացե՞լ: Հա’, Բադեն-Բադենի սանատորիա էր գնացել: Եթե տիկինն իր աշխատակցուհիների հետ զվարթ սելֆի էր անում ու դնում Ֆեյսբուք՝ այն օրը, երբ պաշտոնական տվյալով 81 զոհ էինք տվել՝ հիմնականում 18-20 տարեկան, ուրեմն Բադեն-Բադեն էր գնացել: Իսկ հրամանատարական կետ տիկնոջն ինքն էր ուղարկել, որպեսզի բարոյական աջակցություն ցուցաբերեր գեներալների նկատմամբ: Պարզվում է, որ մեր գեներալներն անզոր նստել և սպասում էին, թե ե՞րբ է տիկինը գալու իրենց զորակցի, դուխ տա, որ պատերազմում հաղթեն: Բան չասացի, միայն ավելացնեմ, որ տիկնոջ տված դուխով պատերազմի արդյունքն էլ սա էր:

Պարոնն իր վերջին ուղերձում հոխորտում է, թե նախկիններն ուզում են պատերազմը տեղափոխել Հայաստանի տարածք, որովհետև նրանք սովոր են՝ արյունով գան իշխանության և արյունով իշխանություն պահեն: Պարո՛ն, վերջին 30 տարում մենք չենք տվել այնքան զոհ, և չի թափվել այնքան արյուն, որքան այս պատերազմի 44 օրում: Հիմա ո՞վ է արյունից խոսում և պատերազմով վախեցնում: Ոչ ոք չի ուզում պատերազմը տեղափոխել Հայաստանի տարածք, ուզում են, որ այս մնացած Հայաստանն էլ չկորցնենք: Իսկ եթե կա մեկը, որ ուզում է՝ պատերազմը տեղափոխվի Հայաստանի տարածք, ապա դա դու ես:

Հոխորտում է, որ իրավապահները թույլ չեն տա, որպեսզի երկիրն անկայունացնեն, ասենք, որ չի կարող ավելի անկայուն, անդեմ ու անողնաշար, և՛ ներսում, և՛ դրսում իրենից ոչինչ ներկայացնող լինել երկիրը, քան հիմա է: Իսկ իրավապահներին հանել դժգոհ ժողովրդի դեմ, պատերի տակ վնգստացողների հարցերը լուծել` ինչպես բնորոշում է քո բառապաշարը, սա է քո պատկերացրած պատերազմը, որի հաղթական ավարտը քո աթոռի անվնաս ոտքերն են: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի տարածք տեղափոխվող պատերազմին` պարզապես կանխել են ուզում քո ասած պատերի տակ վնգստացողները:

Պարոնն այնքան է ասել՝ նախկիններ, որն ասելուց ոչ այնքան ինքը, որքան մենք ենք լսելուց հոգեկան խանգարում ստացել: Սկսենք քեզնից, որ ծնվել ես խորհրդային երկրում և եկել-հասել մինչև 2018 թիվ. նախկի՞ն ես, թե՞ ներկա: Քո վրա միայն մորուքդ է ներկա: Իմ այգու տանձի ծառի այս տարվա պտուղը ներկա է, իսկ տանձենին` նախկին. ի՞նչ անեմ, ծառը կտրե՞մ: Հիմա ես նախկի՞ն եմ, թե՞ ներկա, ինքս ինձ հետ ինչպե՞ս վարվեմ, ինձ տեղավորում ես ջրբաժանի ո՞ր կողմում: Օպերայի շենքը նախկի՞ն է, թե՞ ներկա: Հայաստանը՝ իր շենք-շինություններով, մշակույթով, սար ու քարով, թուփ ու ծառով նախկի՞ն է, թե՞ ներկա: Ի՞նչ անենք, բուլդոզերի տա՞կ տանք, ավերե՞նք, Մատենադարանի ձեռագրերը վառե՞նք, Սասունցի Դավթի արձանը գետնե՞նք, Ազգային պատկերասրահը քանդուքարա՞փ անենք… Այո՛, Արցախը նախկին էր, իսկ հիմա ներկա է, Մեղրին նախկին էր, իսկ հիմա ներկա է, Հայաստանը նախկին էր, իսկ հիմա ներկա է: Սա է քո ներկան: Մնաս վարչապետ այնքան ժամանակ, որ 2018-ի ապրիլին ծնված երեխան դառնա վարչապետի պաշտոնի համար հարմար տարիքի, և տաս իշխանությունը նրան ու նոր գնաս: Այդ ժամանակ Հայաստանը ներկա չի լինի, կլինի իսկապես նախկին, անցյալ:

Պարոնը, պատկերացնո՞ւմ եք, առանց թլվատ լեզվի, սահուն կերպով արտաբերում է, որ միայն պաշտոնական տեղեկատվությանը վստահենք, որ մյուս լրատվամիջոցները խաբում են, թե` ճշմարտությունը մենք երբեք ձեզնից չենք թաքցրել: Սույն պարոնի արտաբերումները բանականությունից դուրս են, մարդու գլխի մեջ չեն տեղավորվում, իսկապես մարդու ուղեղը կախում է, և ակամա հարցնում ես ինքդ քեզ` ես մա՞րդ եմ, թե՞ կենդանի: Կարելի՞ է այդ աստիճան անպատկառ լինել, պարզվում է, որ կարելի է: 44 օր ո՞վ էր խաբում, և դրա անունը ճշմարտությո՞ւն էր, որը չի թաքցվել: Բարոյակա՞ն է խաբել հայրենիքի զինվորին, զենքը ձեռքին զոհվածին, նրա ընտանիքին, թիկունքում սահմանի համար ամեն ինչ անողին, իր բանակին ու իր ուժերին հավատացող մի ամբողջ երկրի, աշխարհասփյուռ ժողովրդի… ո՞ր մեկն ասեմ, և սա դեռ խաբել չէ՞: Դարձյալ մեզ է մեղադրում, թե տողատակեր կային՝ հասկանայիք, և չենք հասկացել: Երբ Արծրունն ասում էր, որ թուրքերին գյոռբագյոռ արեցինք, պետք է հասկանայինք, որ Շուշին հանձնեցինք: Ընթերցող, եթե դու բան հասկանում ես, օգնիր` ես էլ հասկանամ:

Պարոնը սովորության համաձայն՝ դարձյալ կոչ է անում, թե՝ մի տրվեք անապագայության քարոզին: Առնվազն կույր պետք է լինել, մտավոր անդամալույծ, որպեսզի չտեսնես, թե ո՞վ է երկիրը տարել և տանում անապագայության, ո՞վ է մեր ապագայազրկման իրողությունն ամբողջացնում: Իբր ապագա՞ է մնացել, որ դեռ սակարկում ենք: Թույլ տուր գոնե դրա հեռանկարը չկորցնենք: Աստված սիրես, գնա Բադեն-Բադեն, Սոչի սանատորիա, Կանադա, Մոնբլանի գագաթ, Սոթքի ոսկու հանքի փայլուն խորքերը, ուր ուզում ես, միայն թե գնա, աչքս քեզ չտեսնի, ականջս քեզ չլսի: Տո  գնա’, էլի:

Բանաստեղծ Հուսիկ Արա

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հրապարակ». ՊՊԾ գնդից Արարատ Միրզոյանին չեն օգնել, թողել են, որ ծեծե՞ն. թեման շարունակություն ունի

Հաջորդ գրառումը

Հանրապետության որոշ շրջաններում ճանապարհներին մերկասառույց է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հրապարակախոսություն

«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին!» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին. Սուրեն Սուրենյանց

14/04/2026
Հաջորդ գրառումը

Հանրապետության որոշ շրջաններում ճանապարհներին մերկասառույց է

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական