Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պայքարը ոչ թե թալան թույլ չտալու, այլ թալանի համակարգը վերասեփականաշնորհելու համար էր

13/08/2022
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ««Հեղափոխական» օլիգարխիան՝ ընդդեմ Հայաստանի իրական օրակարգի խորագրով գրառում է արել.

Հայաստանում խոշոր սեփականության լեգիտիմության հարցը ցավոտ է եղել անկախության առաջին տարիներից սկսած։
Սեփականության լեգիտիմության բացակայությունն ավտոմատ կասկածի տակ էր դնում իշխանության լեգիտիմությունը, քանզի ՀՆԱ–ի անարդարացի բաշխումը և սոցիալական բևեռացվածությունը չեն կարող ապահովել լեգիտիմ իշխանություն՝ անկախ ընտրությունների ֆորմալ ընթացքից։
Խոշոր սեփականության ոչ լեգիտիմ լինելն է, որ քաղաքական պայքարը դարձնում է կենաց–մահու կռիվ՝ «հաղթողը ստանում է ամեն ինչ, պարտվողը պարտվում է մինչև վերջ» թեմայով։
2018–ին տեղի ունեցածը խոշոր սեփականության լեգիտիմությանն էր վերաբերում։ Կար երկու ճանապարհ՝
1․ գնալ խոստացված «սիրո և համերաշխության» տարբերակով, ինչը նշանակելու էր սեփականության լեգիտիմության հարցի կարգավորում՝ հանրային տարբեր շերտերի հաշտեցման, խոշոր սեփականատերերի սոցիալական պատասխանատվության հաստատման, սոցիալական վերելակի ամբողջական գործարկման տարբերակով,
2. գնալ սեփականության վերաբաշխման, «հեղափոխական» օլիգարխիայի ձևավորման ու նեոբոլշևիկյան տարբերակով։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ընտրեց 2–րդ տարբերակը։ Այսինքն՝ գնացին ոչ թե, ինչպես Աճեմօղլուն է ձևակերպել, ժողովրդավարական միջանցքում հայտնվելու, այլ գիշատիչ Լևոթան կառուցելու ճանապարհով։ Իրենք չլուծեցին սեփականության լեգիտիմության հարցը, խորացրեցին հանրային բևեռացվածությունը և ձևավորում են շատ ավելի կեղտոտ համակարգ, քան կար նախկինում։ Ստացվեց, որ պայքարը ոչ թե թալան թույլ չտալու, այլ թալանի համակարգը վերասեփականաշնորհելու և պետբյուջեի, նախկին մականունավոր թալանչիների հետ գործարքների գնալու կամ նրանց հետապնդումների ենթարկելու միջոցով կապիտալի նախնական կուտակում իրականացնելու համար էր։
«Պողոսներին» հասան միայն ֆեյսբուքյան լայվերն ու պոպուլիստական խոստումները։ Ինչպես նաև՝ հոսանքի, ջրի, գազի, լայն սպառման ապրանքների թանկացումները, բանկային թալանը։
Եթե սրան գումարում ենք Հայաստանի ու Արցախի շուրջ տեղի ունեցած և ունեցող զարգացումներն ու նիկոլենց «խաղաղասիրական» (իմա՝ պատերազմաբեր, նոր ցեղասպանություն կամ տեղահանություն բերող) քաղաքականությունը, ապա ստանում ենք թրքաբոլշևիկյան իշխանություն։
Հայաստանի իրական օրակարգը մեր երկրի անվտանգությունն ապահովելն ու ներքին կյանքում սեփականության լեգիտիմության հարցը լուծելն է՝ հանրային իրական երկխոսության ու համերաշխության ապահովման միջոցով։ Այլ իշխանությունների պարագայում, բնականաբար։ Օրվա իշխանությունները Հայաստանի ու Արցախի իրական օրակագին դեմ են»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայկական Զինուժը կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ-ն հերքում է լուրը

Հաջորդ գրառումը

Սա դժոխք է՝ քանդել մոր, որդու գերեզմանն ու աճյունները, բեռնատարներով տեղափոխել, որ վաղը թուրքը չքանդի

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ընկնելով պատմության հետևից. Արա Այվազյան

20/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Երեկ՝ ոջլոտ ու տխմար, այսօր՝ ղզիկ, էշ…«Կամաց-կամաց անցի քֆուրի». Աննա Հակոբյանն ամեն օր ինքն իրեն գերազանցում է

19/05/2025
Հրապարակախոսություն

Կրթելը գայթակղիչ զբաղմունք է, իսկ կրթվելը` ձեզ մոտ երբևէ չստացված

19/05/2025
Հրապարակախոսություն

Ուզում եմ Աննային հարցնել՝ ցույց տուր քո դաստիարակած երեխաներին. դաստիարակածդ Աշոտիկ ու Մարիամիկ չի՞

19/05/2025
Հաջորդ գրառումը

Սա դժոխք է՝ քանդել մոր, որդու գերեզմանն ու աճյունները, բեռնատարներով տեղափոխել, որ վաղը թուրքը չքանդի

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

2011–2020 թթ. Հայաստանի սպառազինության ներմուծման մեջ Ռուսաստանի մասնաբաժինը մինչև 94% էր, հիմա՝ 10%

20/05/2025

Հայաստանը 2022-2023 թթ. ընթացքում Հնդկաստանի հետ ավելի քան 1,5 մլրդ դոլարի պաշտպանական պայմանագրեր է կնքել։ Այս մասին, հղում անելով երկրի...

ԿարդալDetails

Աշխատում ենք, որ թղթային QR-ների քանակը նվազեցնենք. ուղեվարձ չվճարելու դեպքում կաշխատի տուգանքի մեխանիզմը. Սուրեն Գրիգորյան

20/05/2025

Աննա Հակոբյանի գրառումներին ծանոթ չեմ, իսկ ընդհանուր մենք դեմ ենք վիրավnրանքին և шտելnւթյան խոսքին. Երևանի փոխքաղաքապետ

20/05/2025
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Գոռում է, լայվ է մտնում. դա ընդամենը անդաստիարակ վարքագիծ է, դա քննադատություն չի. փոխքաղաքապետը՝ Փոստանջյանի մասին

20/05/2025

Աննա Հակոբյանին առաջարկում եմ համատեղ փոդքաստ կազմակերպել ուղիղ եթերի ռեժիմով. Հայկ Դեմոյան

20/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական