Ուրբաթ, Ապրիլի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չի՛ կարելի սեփական ժողովրդի մեջ սերմանել խուճապ, անճարության զգացում, հետո ժողովրդին սպառնալ պատերազմով և «մեղա» գալ Ադրբեջանի առաջ

22/03/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արման Թաթոյանը գրում է. «Չի՛ կարելի սեփական ժողովրդի մեջ սերմանել խուճապ ու հուսահատություն, անճարության զգացում, հետո ժողովրդին սպառնալ պատերազմով և «մեղա» գալով Ադրբեջանի առաջ` ապահովել նրանց օգտին «դելիմիտացիա»:

Չի՛ կարելի սահմանի անվտանգությունն առանձնացնել մարդուց: Անվտանգությունն առաջին հերթին մարդու համար է, իսկ մարդն այդ անվտանգությունը ստանում է սեփական պետության երաշխավորած իրավունքների շնորհիվ` արժանապատիվ ու ապահով կյանքից, խմելու ջրից մինչև սեփականության իրավունք ու ազատ տեղաշարժ:

Անվտանգությունն ու մարդկանց իրավունքները հիմնարար են պետական սահմանի որոշման հետ կապված միջազգային գործընթացներում։

Տեսե՛ք Սյունիքի, Վայոց ձորի ու Գեղարքունիքի սահմանային գյուղերում վիճակը` մարդիկ ապրում են առանց տարրական իրավունքների, առանց անվտանգ կյանքի, հողից ու ջրից զրկված:

Եվ հիմա նույն վիճակը ստեղծվելու է Տավուշում։

Սահմանային գյուղերում մարդիկ տանջանքով, մաքառումով ադրբեջանական հանցագործների կրակոցների վտանգի ներքո մշակում են առանց այն էլ ադրբեջանական օկուպացիայի պատճառով սահմանափակ հողերը, որ մի կերպ ընտանիքի եկամուտ վաստակեն, հիմա էլ ադրբեջանական զինված ծառայողները են բերվում Տավուշի գյուղերի մոտ:

Ի՞նչ է նշանակում` «ո՞րն է մեր տարածքը» կամ «կարո՞ղ եք ցույց տալ մեր տարածքը» կամ էլ «ադրբեջանական զորքերի` մեր տարածքից դուրս գալու հարցին պատասխանելու համար պետք է ֆիքսենք՝ որն է մեր տարածքը»:

Ինչպե՞ս կարելի էր երկիրը բերել այս վիճակի. սեփական [և թիմի] հայտարարություններով ամրացնել ադրբեջանական դիրքերն [ընդդեմ Հայաստանի] իրավական-դիվանագիտական հարցերում։

Սեփական պաշտոնի շահերից ելնելով անընդհատ հերքել ադրբեջանական հանցանքները` դրանով նրանց տալ ուժեղանալու հնարավորություն ու հիմա պատերազմի վախերով ստիպել ժողովրդին համակերպվել ադրբեջանական առաջխաղացունների ու իրենց նոր տառապանքների հետ:

Իրար հաջորդող այս սխալների պայմաններում Ադրբեջանն էլ անվերջ կպնդի, որ չի ընդունում սահմանների ձեր «ֆիքսումը»։ Ստացվում է՝ պետք է անվերջ զիջել՝ հետն էլ, որպես արդարացում, հղում անել «պատմական» ինչ-որ «հանրագիտարանների»»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ոստիկանության աշխատակիցների վայրագ գործողությունները Նարեկ Սամսոնյանի նկատմամբ

Հաջորդ գրառումը

Դե եթե դա խուլիգանություն է, ուրեմն ամբողջ ազգն է խուլիգան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

«ՀայաՔվե»-ն և «Միասնության թևեր»-ն այլևս չեն համագործակցում. հայտարարություն

10/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Նրանք փաշինյանական դավաճան քաղաքականության կնիք են. Նարինե Մկրտչյան

10/04/2026
Հրապարակախոսություն

ՀԺԿ-ի հետ վերջնագրերի լեզվով խոսելը, մեղմ ասած, անհեռանկար է և ոչ պարկեշտ. հայտարարություն

10/04/2026
Հրապարակախոսություն

Ծիծաղելի կլինի մտածել, թե նրանք վնասում են ԿԳԲ-ին. նրանք վնասում են Հայաստանի հանրությանը. Հակոբ Բադալյան

09/04/2026
Հաջորդ գրառումը

Դե եթե դա խուլիգանություն է, ուրեմն ամբողջ ազգն է խուլիգան

Ամենաշատ ընթերցվածը

10 Ապրիլի, 2026

Գաֆէսճեան կենտրոնում հանդես կգա ֆրանսահայ օպերային երգչուհի Մարի Մյուլլեր-Սիմոնյանը

10/04/2026

Այսօր, ապրիլի 10-ի երեկոյան Գաֆէսճեան կենտրոնում կբացվի դասական երաժշտության «Երգեր եւ մեղեդիներ» համերգաշարը, որի մենակատարն է ֆրանսահայ երիտասարդ օպերային երգչուհի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս տեսարանը ապրիլի 24-ին ձեզ կհրամցնեն որպես Մեծ Եղեռնի հուշահամալիրի վերականգնում. Հայկ Դեմոյան

09/04/2026

Ու այս տեսարանը ապրիլի 24-ին ձեզ կհրամցնեն որպես Մեծ Եղեռնի հուշահամալիրի վերականգնում: Ու կասեն, որ ստում էիք, ասելով, թե իբր...

ԿարդալDetails
10 Ապրիլի, 2026

Աննա Հեսս- Սարգսյան. «Իրանի դասը Հայաստանի համար՝ հույսդ քո վրա պիտի դնես»

10/04/2026

«Ազգում» համառոտ շարադրել էինք, որ մարտի 26-ին շվեյցարական «Նոյե ցյուրխեր ցայթունգի» թղթակից Յանա Քեհլը հասել էր Մեղրի, զրուցել բնակիչների հետ,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հասկանանք վերջապես. Սեպտեմբերին ո՞վ է հարձակվելու մեր վրա

09/04/2026

Վարչապետ Փաշինյանը պնդում է, որ առաջիկա ընտրություններին ժողովրդի ձայների առնվազն 67 տոկոսը չստանալու դեպքում սեպտեմբեր ամսին Հայաստանի դեմ «աղետաբեր» պատերազմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական