Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նուբարաշենի մենախցից միացնում եմ իմ ձայնը ձեր գոռոցին, գոչին, աղաղակին և ներվին

03/09/2023
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայրենակիցնե՛ր,

 Շատերդ մտածում եք, որ դիմելով ձեզ, Նուբարաշենի բանտախցից, կուզեի հիմա ձեզ հետ լինել, ասեմ, որ ոչ, միակ վայրը, որտեղ կցանկանայի լինել՝ Արցախն է։ Կուզենայի արցախահայության կողքին կիսել նրանց հետ ոչ միայն զրկանքների ծանրությունը, այլև տեղում պայքարի պարտականությունը, որն այսօր ծանրացել է 120 հազար հայրենակիցներիս ուսերին։

Սիրելի արցախցիներ,

 Հայ ժողովրդի պատմության հերթական որոգայթը բերել հասցրել է նրան, որ 10 միլիոնանոց ժողովրդի ճակատագիրը, արժանապատվությունը, հեղինակությունը մնացել են հենց ձեր ուսերին։ Համաձայն եմ՝ ճիշտ չէ, արդար չէ, երբ ազգ մնալու քննությունը մի ամբողջ հայության փոխարեն հանձնում եք հիմնականում դուք և ձեր երեխաները։

Ոչ ոք չնեղանա, անշուշտ, աշխարհով սփռված մեր հայրենակիցների մի մասը ցավում է ձեզ հետ միասին, մտահոգ է ձեզանով, խղճներս հանգիստ չեն, սրտներս ցավում են, հոգիներս ալեկոծված են։ Ու մենք փորձում ենք օգնել, այո, քիչ ենք փորձում, լավ չենք փորձում, կիսատ ենք փորձում և վաղուց արդեն ոչ թե փորձելու՝ այլ հաջողելու ժամանակն է։ Պատվազրկված ազգի ներկայացուցչի կարգավիճակից ոչ մի տեղ չենք փախնի, այդ դարդից հնարավոր չէ թաքնվել ո՛չ Կասկադի սրճարաններում, ո՛չ Եգիպտոսի կամ Վրաստանի լողափներում, ո՛չ Մոսկվայում ասֆալտ փռելով, ո՛չ Կալիֆորնիայում վարկով լավ մեքենա քշելով, ո՛չ եվրոպաներում սոցիալի վրա հույս դնելով

Ոչ մի տեղ՝ ո՛չ Կարմիր հրապարակում, ո՛չ Սպիտակ տանը, ո՛չ Ելիսեյան պալատում հայի թասիբի, հայի ամոթի, հայի խղճի, հայի հայ մնալու հարցը չի լուծվելու։ Այսօր այն լուծվում է Արցախի հոսանքազրկված օջախներում, որտեղ մարդիկ կիսում են հերթերի մեջ վաստակած հացը, որտեղ ուշիմ արցախցի փոքրիկները, անկախ հանգամանքներից, պատրաստվում են ուսումնական տարվան, որտեղ ապրում են պատվախնդիր մարդիկ։

Այսպես ասած՝ քաղաքակիրթ աշխարհը կկարեկցի, կցավա, կհորդորի, կդատապարտի, կպահանջի, կոչ կանի, կահազանգի, անգամ միջազգային դատարանի որոշում կկայացնի, բայց մեր փոխարեն մեր խնդիրները չի լուծի։ Դատարանի որոշումը կյանքի կոչով ԴԱՀԿ չի դառնա, որովհետև մեզ կարեկցում են, բայց չեն հարգում, մեզ ժպտում են, բայց ընդունում, օգտագործում են և դեն շպրտում, քանզի «ասա՝ ով է ղեկավարդ, ասեմ՝ ով ես դու» հարցի պատասխանն ամոթալի է, անպատվաբեր, ստորացուցիչ։ Մաքսիմում, ինչ կարող է անել, արժեքները և հումանիզմը արձակուրդ ուղարկած աշխարհը Արցախի ժողովրդի հերուսությունները հավերժացնող մի նոր վեպ գրելն է։

32 տարի առաջ Արցախի ժողովուրդն ամրագրեց, որ սեփական հայրենիքում, սեփական ձեռքերով, սեփական ճակատագիրը տնօրինելու իր իրավունքը ոչ թե լիքը փորի, այլ մեծ սրտի հարց է, և այսօր, անգամ ահագնացող հումանիտար աղետի ճիրաններում, հայ ժողովուրդը վերահաստատում է՝ Արցախը հարցի հարց չէ, պատվի հարց է, կշտանալու հարց չէ, պայքարելու հարց է։ Ոչ թե ներկան մեղմելու, այլ ապագա ունենալու հարց է։ Իմ, ձեր, բոլոր հայերի հարցն է։

Ոմանք կասեն՝ բավական է խոսել և մասամբ ճիշտ կլինեն, քանի այլևս անհնար է դիմանալ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո երկրում տիրող անարդարությանը, սողացող դավադրությանը, Նիկոլ-Ալիև զույգի սահուն փոխանցումներով իրականացվող հայրենազրկմանը։ Ավաղ, մեր հայրենիքը ծանր վիրավոր է, իսկ բժշկությունից հայտնի է, որ ծանր վիրավորի հետ մինչև բուժկետ հասնելը պետք է խոսել, որ նա չկորցնի գիտակցությունը, որ նրա ուշքը չգնա, որ նա շարունակի կռիվ տալ կյանքի համար։

Այսօրվա հավաքը վիրավոր հայրենիքի հետ հենց այդպիսի զրույց է, որ նա մեզ հետ մնա, չփակի աչքերը, չհուսահատվի, մերը մնա։ Իսկ մենք էլ ազգովի պարտավոր ենք վերջապես բուժել ծանր վիրավորին։

Նիկոլը տիպիկ հռոմեական ստրուկ է, որն իր դրսի տերերի հնազանդ ծառան է, ով երազում է, ոչ թե ազատության, այլ սեփական ստրուկներ ունենալու մասին և համառ ջանասիրությամբ փորձում է հայ հասարակությունից ստրուկներ կերտել՝ պաշտոն, լռության դիմաց, լափ` լռության դիմաց, ասֆալտ`լռության դիմաց, պարգևավճար`լռության դիմաց, ազատություն` լռության դիմաց սկզբունքով։ 3 տարի է, ինչ մեզ համոզում են, քարոզում են, պարտադրում են՝ սու՛ս, Հայաստան, իսկ մենք լռելու իրավունք չունենք, ուստի՝ Նուբարաշենի մենախցից միացնում եմ իմ ձայնը ձեր գոռոցին, գոչին, աղաղակին և ներվին։

 SOS Արցախ։

 Արմեն ԱՇՈՏՅԱՆ,  ՀՀԿ փոխնախագահ Նուբարաշեն ՔԿՀ, 02․09․2023

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Որտե՞ղ է գտնվում Ռուսաստանի ամենամեծ դպրոցը

Հաջորդ գրառումը

Ես հնարավորություն ունեմ իմ խոսքը լսելի դարձնել այդ մեծ բեմից. Լյոկա

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հրապարակախոսություն

«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին!» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին. Սուրեն Սուրենյանց

14/04/2026
Հրապարակախոսություն

Գոհարը նորածին երեխայի մայր է. Սա այլևս իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական ընդդիմախոսներին դաժանությամբ լռեցնելու ամոթալի փորձ. Ամստերդամ

14/04/2026
Հաջորդ գրառումը

Ես հնարավորություն ունեմ իմ խոսքը լսելի դարձնել այդ մեծ բեմից. Լյոկա

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական