Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլի ուղերձը՝ ՄԵԾ ՄԵՌԵԼՈՑԻ օրվա և նրա «բերած ժողովրդավարության» մասին, ավելորդ է, որովհետև Ալենն արդեն թքել է Նիկոլի «բերած ժողովրդավարության» վրա. Արտակ Զաքարյան

29/04/2023
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ինչպես և ասվում էր, կապիտուլյանտները ոչ մի բացատրություն չունեն «ՔԱՂԱՔԱՑՈւ», իսկ իրականում ՄԵԾ ՄԵՌԵԼՈՑԻ օրվա իմաստի վերաբերյալ: Նիկոլի այսօրվա ֆեյսբուքյան` ոչ մի բանի մասին ուղղերձը եկավ ապացուցելու երեկվա իմ ֆեյսբուքյան գրառումը. նշել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Արդեն հինգ տարեկան թավշյա խուլիգանությունը, որն արյունոտ ու ամոթալի խարանի պես դաջվել է մեր պետության ճակատին, ոչ միայն բերեց անասելի աղետ ու կորուստներ, այլ նաև մեր ժողովրդից խլեց լավ թե վատ կայացած ժողովրդավարությունը:

2018թ-ից առ այսօր, թերի կրթությամբ մարդկանց անհիմն էյֆորիայի, իշխանության կեղծիքների տոտալ քարոզչության և ոստիկանական-քաղաքական բռնաճնշումների տակ մենք կորցրել ենք ժողովրդավարությունը: Ավելի ճիշտ, ոչ թե կորցրել ենք, այլ Նիկոլ Փաշինյանի ջանքերով և իր օտարերկրյա տերերի լուռ համաձայնությամբ` մեր երկրում ժողովրդավարությունը հայտնվել է կոմայի մեջ, որպեսզի իրականացվի Արցախը հանձնելու և երկիրը թուրքական վերահսկողության տակ դնելու գլոբալ օպերացիան: Այս տեսակետը հավակնում է դառնալ աքսեոմատիկ ճշմարտություն:

Բացի այդ, ժողովրդավարություն ունեցող երկրում անվտանգության ծառայողները, ԱԺ վախեցած ղեկավարության հրամանով, անմիջապես բռնի ուժ չէին կիրառի ԱԺ ամբիոնի մոտ ակցիա հայտարարած ընդդիմադիր պատգամավորների դեմ: Ինչպե՜ս կարող է ժողովրդավարական երկրում համազգեստով ծառայողներն ազատ ոճի ըմբշամարտի բռնվեն ԱԺ ընդդիմադիր պատգամվորների հետ: Ի՞նչ գործ ունի նա ընդհանրապես քաղաքական դահլիճում:

Իսկ ՄԻՊ-ի վերջին ընտրության տրագիկոմեդիան հուշում է, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները դեռևս դուրս չեն եկել ինդոնեզական Պապուա ցեղի նախնադարյան ավանդույթներից, որոնք պատրաստ էին ուտել ՄԻՊ թեկածուներից մեկին միայն այն բանի համար, որ նա իրենց ցեղակիցը չէ:

Ժողովրդավարություն ունեցող երկրում ԱԺ ղեկավարը չի´ թքում քաղաքացիական կարծիք հայտնած ՔԱՂԱՔԱՑՈւ վրա: Հատկապես, որ այդ քաղաքացին միակը չէ, ով տեսնում է, որ իշխանությունը դավաճանել ու դավաճանում է ազգային շահերին:

Այնպես, որ Նիկոլի ուղերձը` ՄԵԾ ՄԵՌԵԼՈՑԻ օրվա և նրա «բերած ժողովրդավարության» մասին, ամբողջովին ավելորդ է, որովհետև Ալենն արդեն թքել է Նիկոլի «բերած ժողովրդավարության» վրա, ազգային արժեքների ու շահերի վրա, պետականության վրա, իշխանության բարոյական նկարագրի վրա` հետևաբար նաև թավշյա խուլիգանության ու նրա հեղինակների վրա:

Վերջում ցը´մփ կամ դը´մփ-դը´մփ հուուու…, ինչպես կուզեք: Միևնույն է, Արցախի կորուստն ու մեր երկրին հասցված աննկարգրելի մասշտաբային աղետը ոչ ոք չի մարսելու»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արարատ Միրզոյանը կմեկնի Վաշինգտոն

Հաջորդ գրառումը

Տիգրանաշենի ոլորաններում ավտոմեքենա է այրվել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սկսվում է ուղիղ խոսակցություն ընտրողի հետ. Վահե Հովհաննիսյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026
Հաջորդ գրառումը

Տիգրանաշենի ոլորաններում ավտոմեքենա է այրվել

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչո՞ւ չի կարելի Նիկոլ Փաշինյանին պահել վարչապետի պաշտոնին. Հակոբ Բադալյան

10/05/2026

Քարոզարշավի ամեն օր Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հանրությանը մի պատկառելի վկայություն, թե ինչու՞ չի կարելի իրեն պահել վարչապետի պաշտոնին: Ամեն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական