Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Արարատ Միրզոյանը կմեկնի Վաշինգտոն

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 30-ից աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Նախատեսված է անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը: