Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլիզմի ռեժիմը նվաստացրեց գեներալների եւ սպաների դերակատարումը՝ անխնա վարկաբեկելով վերջիններիս, բերեց պատերազմ ու խայտառակ կապիտուլյացիա. Էդուարդ Շարմազանով

20/08/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Յուրաքանչյուր ժողովրդի պատմություն հաղթանակների եւ պարտությունների, վերելքների եւ վայրէջքների, ինքնազոհության եւ դավաճանության ժամանակագրություն է:

Աշխարհում իրենց արժանի տեղն են գրավում այն հասարակությունները, որոնք դասեր են քաղում պատմությունից, հնարավորինս խուսափում են անցյալի ճակատագրական սխաները կրկնելուց, գնահատում են սեփական պատմությունը՝ ինքնաքննությամբ եւ առաջ նայելով, եւ ամենակարեւորը, սերունդներին չեն փոխանցում կեղծված պատմություն:

Ժողովրդի ինքնակազմակերպման բարձրագույն ձեւաչափը պետականության առկայությունն է:

Հայոց պետականությունը հզորացել է, երբ առաջնային է եղել միասնականության գիտակցումը եւ կործանվել է հիմնականում երկպառակությունից:

Միշտ չէ, որ մենք կորցրել ենք պետականությունը միայն օտարների ձեռամբ եւ միջամտությամբ:

Գրեթե բոլոր դեպքերում պատմությունն արձանագրել է, որ մենք ինքներս ենք օժանդակել թշնամուն անառողջ բաժանումներով:

Այսպես, Արտաշեսյան թագավորությունը /Ք. Ա, 189- 1թ. / դադարեց իր գոությունը, երբ արքունական էլիտան Տիգրան 4-րդի եւ Էրատոյի գլխավորությամբ հրաժարվեց գահից՝ վերջ դնելով դինաստիային:

Արշակունիների թագավորության / 66-428 թթ./ առնվազն վերջին հարյուրամյակը երկապառակության պայքար է՝ արքունական եւ իշխանական տների միջեւ, որի արդունքում հայոց իշխանները հասան վերջին արքայի՝ Արտաշեսի գահընկեցությանը՝ գերադասելով օտարի տիրապետությունը:

Ցավոք, Ամենայն Հայոց կաթողկոս Սահակ Պարթեւի միասնականության հորդորն ուղղված աշխարհիկ կառաարիչներին, մնաց որպես «ձայն բարբառո հանապատի»:

Այս իրադարձություններին է նվիրված Պատմահայր Խորենացու «Ողբը», որից հետագայում էլ դասեր չքաղվեց:

Պառակտման մասին է վկայում նաեւ Բագրատունյաց Հայաստանում /885-1045թթ./ պայքարը Արծրունիների եւ Բագրատունիների տների միջեւ։

Գործը հասել էր նրան, որ Գագիկ Արծրունին դաշինք կազմեց արաբների հետ ընդդեմ Սբմատ 1-ին Բագրատունի արքայի,որն ի դեպ Գագիկի մոր՝ Սոֆյա Բագրատունու եղբայրն էր։

Հետագայում պառակտումն ավելի սրվեց պետականամետների՝ սպարապետ Վահրամ Պահլավունու առաջնորդությամբ եւ բյուզանդամետ արծաթասեր Վեստ Սարգիս Սյունեցու եւ նրա կողմնակիցների միջեւ, ինչը դժբախտաբար ավարտվեց դավաճանների հաղթանակով եւ 1045-ին Անիի անկումով։

Արդյունքում մայրաքաղաք Անիի բանալիները հանձնվեցին Բյուզանդիային:

Նույնիսկ սրանով չավարտվեց անընդհատ կրկնվող պատմության տխուր շրջապտույտը:

Հայկական բարձրավանդակից անդին՝ հայ ժողովուրդը ստեղծեց նոր պետականություն Կիլիկիայում / 1080-1375թթ./, որը բզկտվեց ոչ միայն աշխարհիկ իշխանության, այլ նաեւ հոգեւոր իշխանության պառակտումով:

Կիլիկյան հայկական թագավորությունում ճակատագրական ջրբաժանն ունիթորների /կաթոլիկ եկեղեցու հետ միության՝ ունիայի կողմնակիցներին / եւ հակաունիթորների բախումն էր/14-րդ դար/:

Հետեւանքը դարձյալ նույնն է՝ պետականության կորուստ/1375թ./:

Եթե պատմական այս սխալները նորագույն ժամանակաշրջանում ապրող ՀՀ քաղաքացիներիս համար կարող են հեռավոր լեգենդի պես բան թվալ, ապա նշեմ, որ այն, ինչ կատարվում է Հայաստանում վերջին տարիներին, կրկնությունն է մեկ դարյա վաղեմության տխրահռչակ քաղաքական իրադարձությունների:

Տեսեք՝ 1918թ. Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում հերոսական հաղթանակ տված ժողովուրդն ընդամենը 2,5 տարի անց հայ բոլշեւիկների ապազգային թեւի պետականաքանդ քարոզչության արդյունքում, թե «թուրքը այլեւս նախկինը չէ», առանց մի կրակոցի հանձնեց Կարսի անառիկ բերդը:

Ադրբեջանից Իջեւան թափանցած Հայաստանի Հեղկոմն ամեն ինչ արեց Հայաստանի Առաջին Հանրապետության կործանման համար:

Երկու տարեկան պետությունն անզոր էր միաժամանակ պատերազմելու ընդդեմ հայենիք ներխուժած թուրքի եւ «հայ» պառակտիչների։

Արդյուքնում հայ ժողովուրդն ունեցավ իր պատմության ամենախայտառակ պայմանագրերից մեկը՝ Ալեքսանդրապոլի պայմանագիրը /դեկտեմբերի 2, 1920թ./ :

Բայց Հայաստանի հեղափոխական իշխանության մեղքերը սրանով չսահմանափակվեցին. գլխատվեց հայկական զինուժը՝ բանտարկվեցին մայիսյան հերոսամարտի փառապանծ գեներալներ՝ Թովմաս Նազարբեկյանը,
Դանիել Բեկ-Փիրումյանը, Մովսես Սիլիկյանը եւ 1400 սպաներ, իսկ Վրացյանը, Նժդեհը եւ Առաջին Հանրապետության ղեկավար կազմի մի մասը ստիպված էին հեռանալ հայրենիքից:

Չե՞ք կարծում, որ պատմական համընկնումները չափից շատ են:

Եթե բոլշեւիկները մերժեցին մայիսյան հաղթանակների հերոսներին, ապա այսօր՝ նեոբոլշեւիկյան ռեժիմը կասկածի տակ դրեց Ապրիլյան հաղթանակը եւ Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս՝ լուռ հետեւոլով նրա հայաթափմանը։

Նիկոլիզմի ռեժիմը նվաստացրեց գեներալների եւ սպաների դերակատարումը՝ անխնա վարկաբեկելով վերջիններիս, բերեց պատերազմ ու խայտառակ կապիտուլյացիա, որն այսօր էլ շարունակվում է։

Նրանք պայքարեցին ու պայքարում են ոչ թե Հայաստանի սպառնալիք Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ,այլ ոչ վաղ անցյալում արտաքին թշնամուն ծնկի բերած ազգային գործիչների ու ինստիտուտների դեմ։

Պատմությունը դաժան եւ անաչառ ապտակներով մեզ սովորեցրել է, որ կրկնակի դժբախտ է այն ժողովուրդը, որը չի գնահատում իր հաղթանակները, եւ այդ հաղթանակները կերտած հերոսներին:

Պատմական այս փաստերը ներկայացնելու նպատակը մեկն է՝ ցույց տալ, որ մեր հայրենիքը շենացնողն էլ, քանդողն ել՝ մենք ենք»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սերժ Սարգսյանը ակտիվ քաղաքական շփումների մեջ է․ «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Հայ-ադրբեջանական կարգավորման խնդրում երկու մարտահրավեր կա. Մարկեդոնով

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հրապարակախոսություն

«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին!» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին. Սուրեն Սուրենյանց

14/04/2026
Հաջորդ գրառումը

Հայ-ադրբեջանական կարգավորման խնդրում երկու մարտահրավեր կա. Մարկեդոնով

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական