Չորեքշաբթի, Հուլիսի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլը բոլոր հարցերը լուծում է ոչ թե դժվար որոշումների ճանապարհով, այլ թողնում է, որ թուրք-ադրբեջանական զորքը դա լուծի ամենացավոտ եղանակով

27/09/2023
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ալիևն ու էրդողանը օգտվելու են հայ-ռուսական՝ այս պահի թշնամական հարաբերություններից և Արևմուտքի՝ դիտորդական կոչերից․  գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Իմպիչմենթ և սեփական պատասխանատվություն․Որպեսզի հարյուր հազարները դուրս գան փողոց ու իրականացնեն փոփոխություն, անհրաժեշտ է մեկ բան. որպեսզի մեծ հասարակության և հրապարակի օրակարգերը համընկնեն։ Սա նախ առեղծված է` այն, թե ինչո´ւ դա չի ստացվում, ու նաև բանալի՝ թե ինչպես անել։Միտինգում բարձր ու էմոցիոնալ ելույթներին զուգահեռ՝ ցածրաձայն ասվող բովանդակությունն ավելի կարևոր է։ Միջանցք, խաղաղության պայմանագիր, ՌԴ-ի պահվածք Արցախում, Ռուսաստանի հետ հարաբերություններ, Արցախի՝ թեկուզ տեսական ճակատագիր… սրանք հարցեր են, որոնք պահանջում են ցածր ձայն, բայց՝ Նիկոլինից տարբերվող տեսակետ։ Սա´ է օրակարգը, որը մենք համառորեն շրջանցում ենք։Այս պահին կա երկու համընդհանուր, բոլորիս միավորող օրակարգային ուղղություն.1. Ընթացիկ ողբերգությունը2. Գալիք ողբերգությունըԸնթացիկ ողբերգությունՄեր աչքի առաջ կատարվում է 1915 թ-ից ի վեր ամենաողբերգական իրադարձությունը։ Ու սա հնարավոր է եղել Նիկոլի թույլ տված կոպիտ «սխալների» պատճառով, որոնց հետևանքների մասին ինքը նախապես անընդհատ զգուշացվել է և մշտապես անտեսել զգուշացումները։ Արդեն գրեթե բոլորի համար պարզ է, որ առնվազն պատերազմից հետո սկսված փուլում հայաստանյան իշխանություններն ունեցել են ստվերային պայմանավորվածություններ, որ փակ սենյակներում բանակցվել են Արցախի և Հայաստանի ճակատագրին վերաբերող հարցեր, որոնց մասին տեղյակ է եղել միայն մի նեղ շրջանակ, և որոնք պատմական ողբերգության առաջ են կանգնեցրել ողջ ժողովրդին, ողջ Արցախին ու Հայաստանին։ Սա իմպիչմենթի հիմնավորումն է. այդ պրոցեսը պետք է հրատապ սկսվի։ Սա նոր հարթակի ու լայն կոնսոլիդացված հրապարակի կարևոր անելիքն է (սրա մասին՝ հաջորդիվ)։Գալիք ողբերգությունՀայաստանին սպառնում է նոր պատերազմ, նոր մեծաթիվ զոհեր. անկհայտ է, որ Ալիևն ու էրդողանը օգտվելու են հայ-ռուսական՝ այս պահի թշնամական հարաբերություններից և Արևմուտքի՝ դիտորդական կոչերից բացի ավելին չանելու որոշումից։5 տարվա պատմությունը ցույց է տալիս, որ Նիկոլը բոլոր պատասխանատվություն պահանջող հարցերը լուծում է ոչ թե դժվար որոշումների ճանապարհով, այլ թողնում է, որ թուրք-ադրբեջանական զորքը դա լուծի ամենացավոտ եղանակով՝ պատերազմով. «Ես թուղթ չեմ ստորագրել, բայց հարցը լուծված է՝ անթիվ զոհերի գներով, հետևաբար ես մեղավոր չեմ»։ Պետք է թույլ չտալ ևս մեկ նման սերիա մեր՝ չդադարող ողբերգական ֆիլմում։Սոլիդ, վստահություն ներշնչող հարթակը կարող է հարյուր հազարներին բերել հրապարակ, եթե վերցնի սոլիդ պատասխանատվություն ու առաջարկի հանրությանը այլ լուծում, քան՝ Նիկոլի սցենարը։ Այո, այդ լուծումները կարող են լինել ոչ պոպուլյար, բայց կարող են փրկել երկիրը նոր պատերազմից ու նոր մեծաթիվ զոհերից։ Սա կոչվում է պատասխանատվություն։ Հարթակը պետք է հայտարարի, որ գնալու է բարդ, գուցե՝ ոչ հաճելի լուծումների ճանապարհով, բայց չի թողնելու սցենար, որտեղ կլինի պատերազմ, և որտեղ թուրքը զորքով ու մեր զոհերի գնով կստանա առավելագույնը, ինչը ուզում է։Հիմա ի՞նչ է ստացվում. Նիկոլն ասում է՝ միջանցքը կարմիր գիծ է, ընդդիմությունն էլ է ասում՝ ո´չ մի միջանցք, Էրդողանն ու Ալիևն էլ ասում են՝ խփելու ենք, վերցնենք։ Ի՞նչն է հետ պահելու թուրքերին. ոչ մի բան։ Բա այդ դեպքում նոր աղետը կանխելու կոչով  ինչպե՞ս մարդկանց հանել փողոց։ Մարդը չի տեսնում այլ առաջարկ, որի համար կպայքարի։Նոր հարթակի հաջողության (որը երկրի հաջողությունն է) միակ ճանապարհը պատասխանատվություն վերցնելն է և բոլոր բարդ օրակարգային հարցերով հասարակության հետ  խոսելը։ Հաճելի լուծումներ չկան. կան միայն շատ բարդ,  բայց ճիշտ լուծումներ, և նոր հարթակը պետք է գնա այդ ճանապարհով։ Մնացածը «գավառական հայրենասիրություն է»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբն աշխատանք է առաջարկում արցախցիներին

Հաջորդ գրառումը

Կա՛մ 100 միլիարդ դոլար, կամ Սյունիք ու Սևան․ Ադրբեջանը պայման է դրել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Դանդաղ անեսթեզիայի արդյունքում ի՞նչ կլինի Սյունիքի հետ… դա Սյունիքի փաստացի դանդաղ կլանումն է

15/07/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընտրություններին նախապատրաստման կարևորագույն քայլերը. Վահե Հովհաննիսյան

15/07/2025
Հրապարակախոսություն

Աննախադեպ «ինքնիշխան» ենք, խոսք չկա. իրանագետ

15/07/2025
Հրապարակախոսություն

Երկու դեպք, միևնույն սկզբունք, բայց ՄԻՊ-ի կողմից՝ երկակի չափանիշ

14/07/2025
Հաջորդ գրառումը

Կա՛մ 100 միլիարդ դոլար, կամ Սյունիք ու Սևան․ Ադրբեջանը պայման է դրել

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանը նոր կաթողիկոսի թեկնածու է փնտրում և բանակցություններ է վարում հավանական թեկնածուների հետ. Արա Աբրահամյան

15/07/2025

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայ Առաքելական եկեղեցու հետ կոնֆլիկտի պատճառով նոր կաթողիկոսի թեկնածու է փնտրում և բանակցություններ է վարում հավանական...

ԿարդալDetails

Սիմիդյանն աշխատանքից ազատվում է. նախկին փոխվարչապետը կդառնա նախարար

15/07/2025

Փաշինյանն ու կինը արդեն կրթելու են Հ1-ի եթերից (տեսանյութ)

15/07/2025

«Ուրիշի համար փոս փորողն ինքը կընկնի դրա մեջ». Լավրովը` ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցների մասին

15/07/2025

ՌԴ-ն ուզում է, որ ՀՀ-ից ներկրված ծաղիկները լինեն իր ստանդարտներին համապատասխան. սրանից հետո տրվելու են բուսասանիտարական սերտիֆիկատներ. ՍԱՏՄ ղեկավար

15/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական