«Փաշինյանը փորձելու է խորհրդարանական իր հռետորաբանության մեջ 650.000 բնակիչներին, որոնք պայմանականորեն իրեն ձայն են տվել, սարքել իրեն հանցակից, պաշտպանության վահան»,- «ՀՀ քաղաքական և իրավական մարտահրավերները» խորագրով քննարկման ժամանակ նշել է «Հայաստան» դաշինքի անդամ, իրավաբան Արթուր Ղազինյանը:
Նա իրավապահներին հիշեցրել է, որ երեկ Նաիրի Հոխիկյանը հանդես եկավ ելույթով,՝ ցուցմունք տալով Նիկոլ Փաշինյանի դեմ, որ նա ու իր թիմը դավաճանությամբ հանձնել են Արցախը:
«Այստեղ գործ ունենք կոնկրետ անձի հետ, որը հիմնավորված ներկայացրեց Փաշինյանի և նրա մերձավոր շրջապատի ծրագիրը, որը մշակված է եղել դեռևս 2019 թվականին:
Եթե դատախազությունը դեռ գործում է սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություների շրջանակում, պետք է հարցաքննի Նաիրի Հոխիկյանին, որի ելույթում առնվազն 5 հաղորդում է ներկայացված հանցագործության մասին, ու ոչ մի դատական գործ չի հարուցվել»,- նկատել է Արթուր Ղազինյանը:
Նա հիշել է դատախազի այն հայտարարությունը, որն ասում էր՝ տվեք ինձ փաստ, և ես դատական գործ կհարուցեմ:
«Փաստը տրված է, խնդրում ու պահանջում եմ դատախազին՝ կատարել իր խոստումը՝ քրեական հետապնդում իրականացնելու համար:
Փաշինյանին հիշեցնեմ՝ պետական դավաճանությունը չունի վաղեմության ժամկետ և ամրագրված է «Քրեական օրենսգրքում»,- հայտարարել է Արթուր Ղազինյանը: