Արցախում նախագահի հրաժարականի հայտարարությունից հետո, հաշվի առնելով օրենսդրության անկատար լինելը և պատերազմի ժամանակ ու պատերազմից հետո տեղի ունեցած գործընթացները, ստեղծվել է մի վիճակ, երբ ցանկացած նոր իշխանություն կարող է սկզբնական շրջանում լեգիտիմության և պատշաճ հանրային վստահության խնդիր ունենալ, որն էլ իր հերթին հղի է իրավիճակի հետագա վատթարացման և անկանխատեսելի հետևանքների ռիսկով. կարծում է գեներլ, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը։
Նրա պատկերացմամբ՝ նոր ձևավորվելիք իշխանության լեգիտիմության բնական պակասը լրացնելու, իշխանության և հանրության միջև փոխվստահություն ամուր հիմքեր ձևավորելու և բացասական հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է անմիջապես ժողովրդին ներկայացնել ստեղծված իրավիճակն այնպես, ինչպես այն կա իրականում, այլ ոչ թե այնպես, ինչպես ցանկալի է տեսնել։
«Միայն իրավիճակի ճիշտ ախտորոշման և ամբողջական ներկայացման դեպքում է հնարավոր վերսկսել իրական պայքարը հանուն Արցախի»,- համոզված է գեներալը։