Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մթնոլորտը թրթռում է կուտակված լարվածությունից

25/03/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է.

Ներկայիս քաղաքական ասպարեզի էպիկենտրոնում, որտեղ նորագույն պատմության անցուդարձն ու անտեսանելի հոսանքները միահյուսվել են մարդկային կրքերի հետ, ակնհայտորեն նշմարվում են ստեղծված օբյեկտիվ պայմանները՝ սոցիալ-հասարակական պայթյունի համար։

Եթերը, օդը հագեցած է հանրային սպասումով, մթնոլորտը թրթռում է կուտակված լարվածությունից, մեկ կայծը լրիվ բավական է՝ այն սոցիալական պահանջարկի աննկուն բոցի վերածելու համար։

Այսօր մեր երկրում տեղի ունեցող թե՛ նշանակալից իրադարձությունները (օրինակ, քաղաքական իշխանության կողմից Տավուշի 4 գյուղերը թշնամուն հանձնելու մտադրության մասին հանրությանն իրազեկելը) և թե՛ ոչ այնքան նշանակալից իրադարձությունները (օրինակ, այսօր Երևանի Նոր-Նորքի ոստիկանության բաժնում տեղի ունեցած միջադեպը), հասարակության կողմից ընկալվում են զանգվածային ժողովրդական հուզումների մեկնարկի, խորհրդանիշի կամ կատալիզատորի պրիզմայով։

Հանրային հետաքրքրությունը, որն ուժեղացնում է այս բուռն ակնկալիքը, արմատավորված է հասարակական խոր զգացումով, որը դիտարկում է ներքին և արտաքին թշնամիների դեմ ազգային-ազատագրական պայքար սկսելու ցանկացած հնարավորություն: Սա հույս է ներշնչում, որ կարծես վերածնվել է հայ ժողովրդի բազմադարյա ցանկությունն ու կամքը՝ գտնելու իր մեջ այն ուժը, որն անհրաժեշտ է սեփական ինքնությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար:

Հավաքական ոգու այս վերածնունդը, թերեւս, վերաիմաստավորում է այն հնագույն էկզիստենցիալ ճշմարտությունը, ըստ որի անհնար է թուրքի հետ հարևանություն կամ բարեկամություն հաստատել առանց մեր ուժի նկատմամբ հարգանքն ու ճանաչումը վերականգնելու: Այս համատեքստում հայ ոգին իր ազդեցությունը թարմացնելու ուղիներ է փնտրում՝ պոտենցիալ ագրեսորների աչքում հայկական գործոնի հանդեպ կորցրած վախը վերակենդանացնելու համար, որը ներկայումս ակնհայտորեն մոռացված, անտեսված և ոտնահարված է։

Ուստի մեր պատմության այս նշանակալից պահին, Երևանում և նրա սահմաններից դուրս տեղի ունեցող կամ ծավալվող իրադարձությունները ոչ միայն նորություն են՝ տեղեկատվության իմաստով, այլև արդարության, հասարակության մեջ կորցրած ներդաշնակության վերականգնման, հայ ժողովրդի անկախ գոյության իրավունքի պաշտպանության համար պայքարի մեկնարկի խորհրդանիշ։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչ վիճակում չի կարելի օգտագործել ավոկադոն

Հաջորդ գրառումը

Նոր մանրամասներ զինված հարձակումից. ՀՀ ՆԳՆ

Համանման Հոդվածներ

Իրավունք

Արձանագրենք բացարձակ ճշմարտությունը. մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ. Ռոբերտ Ամստերդամ

17/05/2026
Հրապարակախոսություն

Սարսափելի մահվան նախընտրական պատմություն. Ժաննա Ալեքսանյան

17/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչպես է կերտվում պատմական պարտությունը. Վահե Հովհաննիսյան

16/05/2026
Հրապարակախոսություն

Դատական վեճ չի կարող լինել նրա հետ, ով ով չի հարգում դատարանը. Հովհաննես Իշխանյան

13/05/2026
Հաջորդ գրառումը

Նոր մանրամասներ զինված հարձակումից. ՀՀ ՆԳՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026

Արևմուտքը մեզ կօգտագործի ՌԴ-ի ու Իրանի դեմ, իսկ թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ: Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026

Ես գիտեմ, որ քաղաքականությունը նախ մրցակցություն է, բայց երանի մենք այն օրին լինեինք, որ այս ընտրթյունները բոլոր առումներով մրցակցային լինեին:...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական