Շաբաթ, Հունվարի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մենք կդառնանք առաջին պետությունը, որը տեսնում է աղետը ու հանդարտ սպասում դրան. Վահե Հովհաննիսյան

04/09/2024
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եթե մենք շարունակենք այս լրջությամբ և մակերեսայնությամբ պատկերացնել մեր վիճակը և անելիքները, ապա որոշ ժամանակ անց սեպտեմբերի 21-ը նշելու ենք Արցախի սեպտեմբերի 2-ի պես՝ ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի կերպ։  Այս մասին գրում է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը:

«Այս սեպտեմբերի 21-ին օրեր են մնացել, փորձենք այս օրերն օգտագործել մի քանի բարդ հարցի հնարավորին չափ ազնվորեն պատասխանելու ու ռացիոնալ լուծումներ գտնելու համար։

Ինչպե՞ս ստացվեց, որ անկախ պետության 33-րդ տարում քաղաքական-հանրային պրոցեսներն առաջնորդում է հոգևորականը։ Սա խոսում է պետության խորքային տապալումների մասին։ Թվում էր՝ կար բավարար ժամանակ, որ ձևավորվեին քաղաքական անհրաժեշտ ինստիտուտներ, քաղաքական պայքարի ավանդույթներ, հանրային կյանքի-բանավեճի-համակեցության նորմեր և այլն։ Ֆորմալ ամեն ինչ ունեինք՝ Սահմանադրություն-օրենքներ-պետական կառույցներ-կուսակցություններ-ծրագրեր-անվտանգության հայեցակարգ-ազգային երազանք-հռչակված նպատակներ և այլ և այլն։ Ու հանկարծ պարզվեց, որ այս ամենը բուտաֆորիկ է։

Եթե միջավայրն է ծնում առաջնորդ, ապա պետք է փորձենք հասկանալ միջավայրը, որքան էլ այդ պրոցեսը լինի ցավոտ՝ ինքնաճանաչման տեսանկյունից։

Հասարակության վիճակ, առաջնորդության որակ, ինստիտուտների վիճակ, ազգային պոտենցիալ։ Մեզ սպառնում են վերացնել, էթնիկ զտում իրականացնել մեր իսկ երկրում, ջարդել մեր պետականությունը։ Գործի կեսն արել են, պատրաստվում են շարունակությանը։ Մենք կդառնանք առաջին պետությունը, որը տեսնում է աղետը ու հանդարտ սպասում դրան՝ խաղաղ աշխատող խորհրդարանի ու ֆորմալ առկա քաղաքական ինստիտուտների պայմաններում։

Մինչև սեպտեմբերի 21-ը՝ անկախության 33-ամյակը, փորձելու եմ այս հարցերը հաջորդաբար դարձնել քննարկման առարկա։ Այս դժոխքից դուրս գալու համար պետք է հնարավորին չափ ազնիվ լինել՝ մեր մասին, իրար հետ։ Հանրային դաշտում արդեն նշմարվում են այդ բաց խոսակցության ծիլերը, ու դա շատ կարևոր է։ Պրոցեսը կարևոր է։

Ռացիոնալ ազնվությունն այն նախապայմանն է, որը թույլ կտա կոնսոլիդացնել ազգային առողջ պոտենցիալը՝ կասեցնելու համար հնարավոր ամենամեծ աղետը»,-գրել է նա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչու հոսանքազրկվեցին մի շարք մարզեր, Աբովյանի մարզադաշտը և Օպերայի դահլիճը. ՀԷՑ-ը պարզաբանումներ է ներկայացրել

Հաջորդ գրառումը

Ալեքսանյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է վերջինիս ծառայակիցը. ՔԿ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ինչո՞ւ է Հայաստանը ԱՄՆի մուտքի վիզայի սահնափակման ցուցակում. Հայաստան այցի ժամանակ Վենսին պետք է այս հարցը տալ. Ֆիզիկոս

24/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Նիկոլականներին ու քոչարյանականներին՝ հեռու խաղացեք. Միքայել Մինասյան

23/01/2026
Հրապարակախոսություն

Տիրադաւների խումբը ոչ թէ Եկեղեցին բարենորոգման համակարգող խորհուրդ են, այլ Եկեղեցին պառակտող խորհրդի գործիքներ

21/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայոց եկեղեցին պետք է անհապաղ կարգալույծ անի բոլոր ապստամբ հոգևորականներին. Հարութ Սասունյան

20/01/2026
Հաջորդ գրառումը

Ալեքսանյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է վերջինիս ծառայակիցը. ՔԿ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական