Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մենք ամբիցիա չունենք, քաղաքական, կուսակցական գլխարկները հանել ենք

28/02/2023
- Հրապարակախոսություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անկախ այն բանից՝ ում դեմքը ձեզ դուր չի գալիս կամ որ մեկիս ապրածի նկատմամբ կասկած ունեք, ով է ռուսամետ կամ արևմտամետ, մենք մեր գոյության կռիվն ենք տալիս։ Պիտի հավաքվենք ու մեր դերերը բաժանենք։ Գիտնականը միջազգային իր գիտական շրջանակում պետք է կռիվ տա, ուսանողը՝ իր.  «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» համաժողովի ամփոփիչ ասուլիսին իր լույթում ասաց «Համախմբում» շարժման ներկայացուցիչ Մենուա Սողոմոնյանը

Համախմբվենք ու հեղեղ առաջացնենք։ Մենք ամբիցիա չունենք, քաղաքական, կուսակցական գլխարկները հանել ենք. ժողովրդին համախմբվելու կոչ արեցին ընդդիմադիր քաղաքական գործիչները։

Մինչև ժողովուրդը դուրս չգա թմբիրից, չգիտակցի, որ ֆիզիկական ոչնչացման վտանգի տակ է, որ իշխանությունները կեղծ օրակարգերով շեղում են իրենց, ազգային զարթոնք չի լինելու։

«Հանձնեք Քարվաճառը, Աղդամը, Շուշին, Արցախի 75 տոկոսը՝ իբր 35 հազար զինվորի կյանքը փրկելու համար։ Հետո եկավ մեկ այլ փուլ՝ հանձնենք Արցախն ամբողջովին՝ 29 հազար քկմ պահպանելու համար։ Շղթան գալու-հասնելու է յուրաքանչյուրիս տուն, հանձնվողականությունը մեզ դատապարտելու է ոչնչացման»,- վստահ է Մենուա Սողոմոնյանը։

«Համախմբում» շարժումը հակառակ քարոզչություն է անում՝ պահպանել Արցախը՝ հայ ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու համար։

Ընդդիմադիր գործիչները մեծ հույս են կապում երիտասարդների հետ։ Նրանք են հանրության շարժիչ ուժը։

«Երիտասարդությանն այսօր զբաղեցնում են տարբեր կեղծ օրակարգերով։ Բանիմաց, մեծ ներուժ ունեցող երիտասարդներին համակում են այն զգացողությամբ, թե նրանք անզոր են, ոչինչ անել չեն կարող։ Անտարբեր մի՛ եղեք, Արցախի համար պայքարից հետ պահող գաղափարներին մի տրվեք։ Դրա գինը լինելու են ծանրագույն ռազմատուգանքները, Արցախի ու հայկական պետականության կորուստը։

«Համախմբում» շարժումը հանդիպումներ է ունենալու ուսուցիչների դասախոսների, ուսանողների, գիտակրթական շրջանակների, պետական կառույցների ներկայացուցիչների հետ։

«Պետական օղակը դիմադրություն ցույց տալու  կառուցողական լուրջ ռեսուրս ունի։ 35 տարի առաջ արցախյան զարթոնքի շրջափուլն իշխանություններն ուզում են փակել, մենք թույլ չենք տալու։ Ազգային զարթոնք պե՛տք է լինի։ Մարդիկ պետք է դուրս գան փողոց ու ստիպեն իշխանություններին Արցախն Ադրբեջանին հանձնող թուղթը չստորագրել»,- եզրափակեց Մենուա Սողոմոնյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ իշխանությունը հայկական լոբբինգը ջլատելու քաղաքականություն է վարում

Հաջորդ գրառումը

Զելենսկին դիմել է Չինաստանին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Զարմանք է առաջացնում «Մեր ձևով»-ի որդեգրած քաղաքականությունը, որը շեշտը դնում է սոցիալ-տնտեսական զարգացման թեզերի վրա

02/02/2026
Հրապարակախոսություն

Գեոպոլիտիկ առումով դառնում ենք նախկինում արգելված ֆանտազիաների վայր, որտեղ աշխարհի մեծերը սկսում են բավարարել սեփական թաքնված աշխարհաքաղաքական կարիքները

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ուշադիր հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին. Արմեն Այվազյան

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությունը վախենում է ոչ թե անհատներից, այլ կազմակերպված, ինքնավար և ինստիտուցիոնալ Եկեղեցուց. Սուրենյանց

01/02/2026
Հաջորդ գրառումը

Զելենսկին դիմել է Չինաստանին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական